Օլիմպիական մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
Օլիմպիական մեդալ (անգլ.՝ Olympic medal; հուն․՝ Ολυμπιακό μετάλλιο), Օլիմպիական խաղերի մրցույթների ժամանակ պատվո մեդալ՝ անձնական կամ թիմային մարզական ձեռքբերումների համար, ինչպես նաև համարվում է զարդարանք, գործածվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես Օլիմպիական շարժման գաղափար ամբողջ աշխարհում։
Օլիմպիական մեդալն ունի որոշակի աստիճանավորում.
- ոսկե մեդալ — առաջին տեղի համար
- արծաթե մեդալ — երկրորդ տեղի համար
- բրոնզե մեդալ — երրորդ տեղի համար։
Բայց երբեմն այդ կարգը չէր պահպանվել, ինչպես I օլիմպիական խաղերում։ Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակները միասին կոչվում են օլիմպիական մեդալների հավաքածու։