![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Albert_Azaryan_stamp.jpg/640px-Albert_Azaryan_stamp.jpg&w=640&q=50)
Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Պատմական և քաղաքական պատճառներից ելնելով՝ հայ և հայկական ծագում ունեցող մարզիկների միայն փոքր մասն է մրցել Հայաստանի դրոշի ներքո։ Անտիկ օլիմպիական խաղերում չեմպիոն են դարձել հայ թագավորներ Տրդատ Գ-ը և Վարազդատը։ Ժամանակակից օլիմպիական խաղերին հայերից առաջինը 1912 թվականին Ստոկհոլմի խաղերին մասնակցել են մարզիկներ Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը, որոնք ներկայացրել են Օսմանյան կայսրությունը[1]։ Օլիմպիական մեդալ նվաճած առաջին հայը ԱՄՆ ներգաղթածների որդի Հայկ Փրիստն է, որը բրոնզե մեդալ է նվաճել 1920 թվականի խաղերի (Անտվերպեն) ջրացատկի մրցումներում[2]։ Խորհրդահայ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը 1952 թվականին դարձել է ժամանակակից Օլիմպիական խաղերի առաջին հայ ոսկե մեդալակիրը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Albert_Azaryan_stamp.jpg/640px-Albert_Azaryan_stamp.jpg)
1952-1988 թվականներին հայ մարզիկների մեծ մասը ներկայացնում էր Խորհրդային Միությունը։ Թեև 1991 թվականին Հայաստանը դարձավ անկախ պետություն, 1992 թվականի Բարսելոնայի խաղերի ընթացքում Հայաստանը և խորհրդային այլ նախկին պետությունները (բացառությամբ Բալթյան երկրների) կազմում էին միավորված թիմի մաս։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հիմնադրվել է 1990 թվականին և 1993 թվականից դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ[3]։ 1994 թվականին Լիլեհամերում կայացած ձմեռային օլիմպիական խաղերից սկսած Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերին մասնակցում է առանձին, բայց որոշ հայ մարզիկներ մրցում են օտար դրոշների ներքո, ներառյալ՝ արտերկրում ծնված էթնիկ հայերը և նրանք, ովքեր արտագաղթել են Հայաստանից։