գետ From Wikipedia, the free encyclopedia
Օլենյոկ (յակուտ.՝ Өлөөн), գետ Ռուսաստանում և Արևելյան Սիբիրում, որը սկիզբ է առնում Կրասնոյարսկի երկրամասից, այնուհետև հոսում է Յակուտիայով։ Ռուսաստանի ամենաերկար գետերից մեկը։ Նավարկելի է գետաբերանից 92 կիլոմետրի վրա[1]։
Օլենյոկ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 2270 |
Ավազանի մակերես | 219 000 կմ² |
Ջրի ծախս | 1210 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիլյույական պլատո (Կրասնոյարսկի երկրամաս) |
Գետաբերան | Օլենյոկի ծոց |
Գետաբերանի տեղակայում | Olenyok Gulf? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Arga-Sala?, Pur?, Buolkalakh?, Birekte?, Beyenchime?, Siligir?, Alakit?, Kuoyka? և Ukukit? |
Երկիր | Ռուսաստան |
Երկրամաս | Կրասնոյարսկի երկրամաս |
Հոսում է Միջին սիբիրական սարահարթի հյուսիսային մասից և Հյուսիս-սիբրիյան ցածրավայրից։ Օլենյոկի ծոց թափելիս Լապտևների ծովը ձևավորում է 475 կմ² մակերեսով դելտա։ Գետի երկարությունը 2270 կմ է, ավազանի մակերեսը կազմում է 219 հազար կմ²։
Գետի հունի մեջ տեղակայված են մի քանի կղզիներ։
Գետի դելտայում տեղակայված են խոշոր կղզիների (Ջանգիլախ, Կուգուն-Առիտա, Ուլախան-Առիտա), ինչպես նաև բազմաթիվ փոքր կղզիների շարքեր։
Ձախից հիմնական վտակներն են Առգա-Սալան, Բուռ, Ուկուկիտը, Բիրեկտեն, Կուօյկան, Բեյենչիմեն, Բուոլկալախը, իսկ աջից՝ Սիլիգրն ու Ալակիտը։
Սկզբնաղբյուրից հերթականությամբ՝
Ուլախան-Ուեսը թառափանմանների բնակեցման տեղ է[2], որտեղ որսորդություն է արվում[3][4]։ Հարևանություն է անում Օգոնյոր-Կուբատա, Օգոնյոր-Առիտա և Ուլախան-Առի կղզիների հետ։
Սնուցումը ձյունե և անձրևային է։ Հորդացումը տեղի է ունենում հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ հոկտեմբերից մայիս՝ սակավաջրություն։ Գետաբերանում ջրի տարեկան միջին ծախսը կազմում է 1210 մ³/վ, մինչ սառցազերծվելը ստորին հոսանքում կարող է լինել մինչև 1 մ³/վ-ից ցածր։ Լինում են նաև տարիներ, երբ Օլենյոկը մեկ ամսով սառում է։ Վերին հոսանքը հունվարից ապրիլ ամիսներին սիստեմատիկ կրկին սառում է։ Հալվում է սեպտեմբերի վերջից հոկտեմբերին, իսկ սառույցներից ազատվում է մայիսի վերջից մինչև հունիսի առաջին կեսը։
Ջրի ամենամսյա ծախսը մ³/վ-ով։ Չափումները կատարվել են գետաբերանից 196 կմ-ի վրա (ջրամբարի մակերեսը 197 908 կմ² է), 196-1984 թվականների ընթացքում [5]
Գետի ստորին մասերում կան նավեր։
Գետը հարուստ է ձկներով, հիմնականում՝ մանրաձուկ, օմուլ, նելմա և մուկսուն։
Գետաբերանի մոտ գտնվում է Պռոնչիշյեվ Վասիլիյ Վասիլյևիչի և նրա կնոջ՝ Տատյանա Ֆյոդորովնայի գերեզմանը (մահացել են 1736 թվականին), որոնք եղել են Հյուսիսային Մեծ արշավախմբում։
Ստորին հոսանքում, ձախ ափին գտնվում է Բեյենչիմե-Սալատինական խառնարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.