![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Oleg_Yankovsky2.jpg/640px-Oleg_Yankovsky2.jpg&w=640&q=50)
Օլեգ Յանկովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Օլեգ Իվանի Յանկովսկի (ռուս.՝ Оле́г Ива́нович Янко́вский, փետրվարի 23, 1944(1944-02-23)[1][2], Karsakpay, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] - մայիսի 20, 2009(2009-05-20)[1][2], Մոսկվա, Ռուսաստան[4]), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ամենանշանավոր ու ճանաչված դերասաններից մեկը։
![]() ռուս.՝ Олег Иванович Янковский | |
---|---|
![]() Օ. Յանկովսկի, 2007 թ. լուսանկար | |
Ծնվել է | փետրվարի 23, 1944(1944-02-23)[1][2] |
Ծննդավայր | Karsakpay, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Մահացել է | մայիսի 20, 2009(2009-05-20)[1][2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ (1965) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Lyudmila Zorina? |
Երեխա(ներ) | Ֆիլիպ Յանկովսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
olegyankovsky.ru | |
![]() | |
Նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ 1991 թվականին ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1987), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1996, 2002)։
Դերասանն ավելի հայտնի դարձավ «Վահան և սուր», «Ծառայում էին երկու ընկեր», «Այն նույն Մյունհաուզենը», «Թռիչք երազում և իրականում», «Նոստալգիա» ֆիլմերի շնորհիվ։ Թատրոնի բեմում նրա ամենավառ աշխատանքները եղել են Ֆ. Մ. Դոստաևսկու «Ապուշը», Մ. Շատրովի «Կապույտ ձիեր կարմիր խոտերի վրա», Վ. Վիշնևսկու «Օպտիկական դժբախտություն», Ա. Չեխովի «Ճայը», Գ. Գորինի «Ծաղրածու Բալակիրյովը» ներկայացումներում մարմնավորած կերպարները։