Օլդուվայի ձորի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Օլդուվայի ձորի թանգարան (անգլ.՝ Olduvai Gorge Museum), մարդաբանական թանգարան Տանզանիայում՝ Նգորոնգորա արգելոցում, Օլդուվայի ձորափին։ Բացվել է 1970 թվականին, բրիտանա-քենիացի անվանի հնագետ և մարդաբան Մերի Լիքիի (1913-1996) նախաձեռնությամբ ու ջանքերով, Օլդուվայի ձորում հնագետների ու հնէաբանների կատարած մարդաբանական կարևոագույն հայտնագործությունների մասին այցելուներին պատկերացում տալու նպատակով։ Թանգարանի ցուցանմուշներին հետագայում հավելվել են նրանից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հարավ ընկած Լաեթոլիում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նոր ցուցանմուշներ[2]։ Հավաքածուում տեղ են գտել մերձակա վայրերում հայտնաբերված, բրածո կմախքներն ու ոսկրերը հնագույն մարդկանց (Hominidae), ովքեր այս վայրերում ապրել են մետավորապես 3,5 միլիոն տարի առաջ։ Դրանց շարքում կան Homo habilis-ի և ավստրալոպիտեկների մնացորդներ։ Մի առանձին ցուցասրահ էլ հատկացված է Ժամանակակից մարդդու նախնիների ոտնաթաթերի տպվածքների ցուցադրությանը[3]. դրանք բնական բարենպաստ պայմանների շնորհիվ անաղարտ պահպանված են եղել Լաեթոլիի հնավայրում։
Օլդուվայի ձորի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և հնագիտական թանգարան |
Երկիր | Տանզանիա[1] |
Տեղագրություն | Նգորոնգորո |
Վայր | Նգորոնգորո |
Հիմնադրվել է | 1970 |
Հիմնադիր | Մերի Լիքի |
Այցելուներ | 100 000 մարդ (2020) |
Կայք | leakey.com |
1998 թվականին թանգարանի ենթակառուցվածքները նորացվել են[2]։