From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Դելա Վոս Կարդովսկայա (ռուս.՝ Ольга Людвиговна Делла-Вос-Кардовская, սեպտեմբերի 2, 1875, Չեռնիգով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 9, 1952[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս, խորհրդային նկարիչ և գրաֆիկ։
Օլգա Դելա Վոս Կարդովսկայա ռուս.՝ Ольга Людвиговна Делла-Вос Кардовская | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1875 |
Ծննդավայր | Չեռնիգով, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1952[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր, գեղանկարչություն, գրաֆիկա և գրքային գրաֆիկա |
Հայր | Q60836458? |
Ամուսին | Դմիտրի Կարդովսկի |
Olga Della-Vos-Kardovskaya Վիքիպահեստում |
Ծնվել է պետական խորհրդական Լյուդվիգ Դելա Վոսի ընտանիքում, որը հետագայում՝ դստեր ծնվելուց հետո, դարձել է գործող պետական խորհրդական, այնուհետև՝ Չեռնիգովի վերահսկիչ պալատի նախագահ։ Նրա հորեղբայրը՝ Վիկտոր Կառլովիչ Դելա Վոսը, եղել է Մոսկվայի Կայսերական տեխնիկական ուսումնարանի առաջին տնօրենը (այժմ՝ ՄՊՏՀ)։
1891-1894 թվականներին Օլգա Դելա Վոսը սովորել է Խարկովի Շրեյդերի դպրոցում, 1894-1899 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիային կից Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության գեղարվեստի բարձրագույն ուսումնարանում։ Հետագայում մեկնել է Մյունխեն ուսումը Անտոն Աժբեի դպրոցում շարունակելու նպատակով և մնացել է այնտեղ մինչև 1900 թվականը։
1900 թվականին ամուսնացել է ռուս նկարիչ Դմիտրի Կարդովսկու հետ[2]։
1902 թվականից մինչև 1917 թվականը Օլգա Լյուդվիգովնան մասնակցել է տարբեր ցուցահանդեսների (Ակադեմիական, Նկարիչների նոր միության, Ռուս նկարիչների միության, Ժառ-Ցվետ միության և այլն, այդ թվում նաև արտասահմայան)։ Նրա աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում և այլն։
1918 թվականից մինչև 1924 թվականը Դելա Վոս Կարդովսկայան ապրել է Պերեսլավլ Զալեսկի քաղաքում։
1923 թվականին նրա «ԽՍՀՄ ՀՌԽ-ի անդամ ընկեր Ի. Խալենսկի» նկարը ցուցադրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 5-ամյակին նվիրված ցուցահանդեսում։ Նույն թվականին Դելա Վոս Կարդովսկայան մասնակցել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի ցուցահանդեսին։
1924 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարչություն է դասավանդել գեղարվեստա-արդյունաբերական արհեստանոցներում։ 1924 թվականից 1925 թվականները նկարչուհու նկարները ցուցադրվել են Նյու Յորքի ռուսական արվեստի ցուցահանդեսում Արխիվացված 2019-05-10 Wayback Machine։ 1925, 1926, 1928 թվականներին մասնակցել է Ժառ-Ցվետ (ստեղծագործական միություն) միության ցուցահանդեսներին։ Շատ է աշխատել գրքերի նկարազարդման բնագավառում։ 1938 թվականին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի սրահներում տեղի է ունեցել Դմիտրի Կարդովսկու և Դելա Վոս Կարդովսկայի ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղափոխվել է Պերեսլավլ Զալեսկի։ 1945 թվականից հետո ապրել է Լենինգրադում։ 1953 թվականին ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Գիտահետազոտական թանգարանում տեղի է ունեցել նկարչուհու հիշատակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.