From Wikipedia, the free encyclopedia
Օլա Սալո (շվեդ.՝ Ola Salo), իրական անունը՝ Ռոլֆ Օլա Անդերս Սվենսսոն (շվեդ.՝ Rolf Ola Anders Svensson, փետրվարի 19, 1977, Avesta, Դալարնա, Շվեդիա), շվեդ ռոք երաժիշտ ու երգիչ, The Ark գլեմ-ռոք խմբի անփոփոխ առաջնորդը՝ իր ստեղծման ժամանակահատվածից (1991-2011)։
Օլա Սալո | |
---|---|
Ի ծնե անուն | շվեդ.՝ Rolf Ola Anders Svensson |
Նաև հայտնի է որպես | Ola Salo |
Ծնվել է | փետրվարի 19, 1977 (47 տարեկան) Avesta, Դալարնա, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | գլեմ ռոք[1], Էլեկտրոնային[2] և փոփ ռոք[3] |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, դաշնակահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Roxy Recordings |
Անդամակցություն | The Ark? |
Ola Salo Վիքիպահեստում |
Ծնվել է 1977 թվականի փետրվարի 19-ին՝ Ավեստա քաղաքում։ Ծնողները․ Լարս Սվենսսոնը՝ Սորաբյուում քահանա է եղել, և Բիրգիտտա Սվենսսոնը՝ բուժքույր էր։ Ինչպես նաև Օլան ունեցել է չորս եղբայր ու քույր։ Մանկությունը անց է կացրել Ռոտտնե գյուղում։ Չորս տարեկան հասակում գրել է իր առաջին երգը՝ Raggarbilar[4]։ Սովորել է Վյոկշյոյի երաժշտական թեքումով` Կաֆեդրալյան դպրոցում, իսկ հետո տեղափոխվել է Մալմյո։ Իր բեմական Օլա Սալո կեղծանունը նա վերցրել է 1996 թվականին՝ որպես իր անվան դյուրադարձուկ[5]։
2009 թվականի նոյեմբերին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Աննելի Պեկուլայի հետ։ 2010 թվականին նրանք դուստր են ունեցել՝ Ջուդիթը[6][7]։ 2015 թվականի նոյեմբերի 19-ի գիշերը նրանք ունեցան երկրորդ դուստրը՝ Միրիամը ։ Այդ ժամանակ Սալոն չի թաքցնում իր բիսեքսուալ կողմնորոշումը[8][9]։ Եղել է բուսակեր։
Ռոլֆ Օլա Անդերս Սվենսսոնը իր The Ark խումբը ստեղծել է 14 տարեկան հասակում՝ 1991 թվականին, որտեղ հրավիրում է իր ընկերներին․ Լարս Յունգբերգին, Միքայել Յեպսոնին ու Մագնուս Օլսսոն։ Զուգահեռաբար նա Մալմյոյի օպերայի և երաժշտության թատրոնում դերասան ու երգիչ է եղել, ելույթ է ունեցել «Քրիստինան Դյուվելմոլում» ու «Ջութակահարը տանիքին» մյուզիքլներում[8]։ 2007 թվականին Կառլ Լինեյի 300-ամյակի առիթով Օլա Սալոն՝ հունվարի 28-ին, ելույթ է ունեցել «Linnaeus Rex» սիմֆոնիկ պոեմում ու նույն թվականին խաղացել է նաև Ուպպլասի դերը։
2007 թվականին Օլա Սալոն և իր խումբը՝ The Ark-ը, հաղթում են Մելոդիֆեստիվալեն մրցույթում՝ The Worrying Kind երգով, ու մեկնում Հելսինկի՝ Եվրատեսիլ երգի մրցույթին․ Շվեդիան նախորդ տարում հայտնվել էր թոփ տասնյակում, այդ պատճառով մեխանիկորեն անցավ եզրափակիչ փուլ։ Խումբը եզրափակչում հանդես եկավ 12 համարի ներքո ու գրավեց 18-րդ հորիզոնականը՝ 51 միավորով։ Այդուհանդերձ Սալոն շարունակեց իր ակտիվ երաժշտական գործունեությունը և շվեդերեն թարգմանեց «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերան։ 2008-2009 թվականներին օպերան մնաց Մալմյոյում, իսկ 2012-2013 թվականներին ցուցադրվեց Ստոկհոլմի Göta Lejon թատրոնում, որտեղ Սալոն խաղում էր Հիսուսի դերը։ 2014 թվականին նրանք Շվեդիայում հյուրախաղեր են իրականացնում։
2010 թվականին երգիչների ուսանողական ասոցիացիայի կողմից պարգևատրվել է նոր գեղարվեստական պատկերներ ստեղծելու համար[10]։
Սալոն երկու անգամ հանդես է եկել «Sommar» ռադիոհաղորդման մեջ, ինչպես նաև «Sveriges Radio P1» ռադիոկայանում․ 2003 թվականի հուլիսի 16-ին ու 2009 թվականի հուլիսի 26-ին։ Մեկ անգամ նա հանդես է եկել Sveriges Television-ի Sommarpratarna հաղորդման մեջ։ 2012 թվականին եղել է «The Voice» նախագծի շվեդական տարբերակի մարզիչը։ 2013 թվականի նոյեմբերի 2-ին կայացել է իր 'Kult ռոք օպերայի բեմադրությունը՝ շվեդական ռադիոյով։ 2014 թվականին մասնակցել է TV4 ալիքի «Så mycket bättre» երաժշտական շոուի հինգերորդ եթերաշրջանին։ 2016 թվականի մարտի 5-ին դարձել է «Melodifestivalen» հաղորդման գլխավորը՝ Ջինո Դիրավիի ու Պետեր Յեբակի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.