ամերիկացի արվեստագետ From Wikipedia, the free encyclopedia
Օդրի Ֆլեք (անգլ.՝ Audrey Flack, մայիսի 30, 1931[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 28, 2024[5], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկայի նկարչուհի, քանդակագործ և լուսանկարիչ, ֆոտոռեալիզմ ժանրի պիոներ։
Օդրի Ֆլեք անգլ.՝ Audrey Flack | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 28, 2024[5] (93 տարեկան) |
Մահվան վայր | Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, New York University Institute of Fine Arts? և Քուփեր Յունիոն (1951)[6] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, նկարիչ-փորագրող և արվեստագետ |
Կայք | audreyflack.com |
Audrey Flack Վիքիպահեստում |
Աշխատանքները ցուցադրվել են աշխարհի խոշոր թանգարաններից մի քանիսում։ Նրա ֆոտոռեալիստական նկարները դարձել են այս ժանրի առաջին նկարները, որոնք ձեռք են բերվել ժամանակակից արվեստի թանգարանի կողմից՝ մշտական հավաքածուի համար։
Ֆլեքն ավարտել է Նյու Յորքի երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոցը։ Ուսումնասիրել է դիտարվեստ։
1948-1953 թվականներին Ֆլեքի ուսուցիչներից է եղել Ջոզեֆ Ալբերսը։ Օդրին ունի մի քանի գիտական աստիճան, այդ թվում՝ Cooper Union-ի սովորական և պատվավոր դոկտորական աստիճաններ և Յեյլի համալսարանի գեղարվեստի բակալավրի աստիճան։ Նյու Յորքի համալսարանում Ֆլեքն ուսումնասիրել է արվեստի պատմություն։
1982 թվականին Cooper Union համալսարանը նրան պարգևատրել է մեդալով։ Ստացել է նաև տարբեր համալսարանների պատվավոր դոկտորական աստիճաններ։
Ֆլեքի վաղ աշխատանքները (1950-ական թվականներ) կատարվել են աբստրակտ էքսպրեսիոնիզմի, ինչպես նաև հեգնական կիտչի ոճով։ Սակայն 1960-ական թվականներին Ֆլեքն աստիճանաբար անցել է նոր ռեալիզմի, իսկ հետո՝ ֆոտոռեալիզմի։ Ֆոտոռեալիզմին նրա անդրադարձը մասամբ պայմանավորված էր հանդիսատեսի հետ ավելի սերտ փոխգործակցության հասնելու ցանկությամբ։
1966 թվականին Ֆլեքը դարձել է առաջին ֆոտոլրագրող նկարչուհին, ում կտավները ներառվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուի մեջ։ 1976-1978 թվականներին նա ստեղծել է Vanitas անվանումով նկարների շարք, այդ թվում՝ իր հայտնի «Մերիլին» աշխատանքը։
Հայտնի քննադատ Ռոբերտ Մորգանը Ֆլեքի աշխատանքների մասին գրել է. «Նա վերցրել է ներողամտության, գեղեցկության և էքսցեսի նշանները և դրանք վերածել ցանկության, ապարդյունության և ազատման խորհրդանիշի»։
80-ական թվականների սկզբին Ֆլեքն սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Նա այդ փոփոխությունը նկարագրում է «ինչ-որ պատկառելի, իրական, շոշափելի բանի» ձգտմամբ։ Ինչ-որ բան, որ կարելի է պահել, և ինչից կարելի է կառչել։ Ի տարբերություն նկարների, որոնք ներառում են ամենօրյա և պատմական տարրեր, քանդակներում նա ավելի հաճախ անդրադառնում է առասպելների և կրոնական թեմաների։
1989 թվականին Օդրին գրել Է «Art & Soul: Notes on Creating» գիրքը, որում հայտնել է իր մտքերն այն մասին, թե ինչ է նշանակում լինել նկարիչ։ Ֆլեքի աշխատանքները ցուցադրվել են մի քանի առաջատար թանգարաններում, այդ թվում՝ Ավստրալիայի ազգային պատկերասրահում, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, Սողոմոն Գուգենհայմի թանգարանում և Մետրոպոլիտեն թանգարանում։
Ֆլեքն առավել հայտնի է իր ֆոտոռեալիզմ ոճի նկարներով։ Նա առաջիններից մեկն էր, որն սկսեց լուսանկարն օգտագործել որպես պատկերի հիմք։ Այս ժանրը, որն իր մեջ ներառում է փոփ արտի տարրեր, հիմնված է իրական և սովորական պատկերի վրա՝ գովազդից մինչև ավտոմեքենա և կոսմետիկա։ Օդրի Ֆլեքը պատկերում է ամենօրյա կենցաղային իրեր, ինչպիսիք են շրթներկը, օծանելիքի շշերը, մրգերը և այլն։ Այս առարկաները խախտում են կամ լրացնում նկարի տարածքը, որը հաճախ նատյուրմորտ է լինում։ Հաճախ նրա նկարների օբյեկտը կանայք են, իսկ երբեմն Ֆլեքը դիմում է իրական պատմական իրադարձություններին, օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին և Քենեդիու սպանությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.