From Wikipedia, the free encyclopedia
Օդեն (ճապ․ おでん, 御田), ճապոնական «ձմեռային» ուտեստ։ Օդենի հիմքում ընկած է դասի արգանակը, որում մարմանդ կրակի վրա եփվում են բոլոր հնարավոր մթերքները։ Որոնցից են, խաշած ձուն, դայկոնը, կոննյակուն, հեմփեն ձկան սուֆլեն, սացուսա-ագե ձկան կոլոլակները, չիկուվա ձկան խճողակը, ջրիմուռները և այլն։ Մսով օդենը ավելի հազվադեպ է հանդիպում, հիմնականում Ճապոնիայի հարավում[2]։ Որպես համեմունք հաճախ օգտագործվում է ճապոնական մանանեխ և սոյայի սոուս։ Օդենը չունի խիստ բաղադրատոմս, դրա համար յուրաքանչյուր տարածաշրջանում կամ նույնիսկ ընտանիքում ուտեստի բաղադրիչները կարող են տարբերվել։
ճապոնական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | nabemono? և nimono?[1] |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Oden (food) Վիքիպահեստում |
Ստուգաբանորեն «օդեն» բառը հայտնվել է դենգակու ուտեստի անվանումից (ճապ․ 田楽)[3], որը տոֆու է, պատված միսո սոյայի մածուկով[4]։
Ճապոնիայում օդենը հաճախ կարելի է գնել փողոցային յատայ սայլերից, և առաջին անհաժեշտության պարագաներով խանութների մեծամասնությունից (կոմբինի), որոնցում ձմռանը հաճախ պատրաստում են այս ուտեստի մեծ պաշարներ․ դրա հետ մեկտեղ բաղադրամասերի մեծամասնությունը ծախսվում է այս ուտեստի հատուկ տեսակի պատրաստման վրա, դրա համար արժեքը ավելի թանկ է։ Օդենի արգանակը հիմնականում չեն ուտում։
Ճապոնիայից բացի, ուտեստը տարածված է Հարավային Կորեայում և Թայվանում (վերջինների շուկաներում ձկան կոտլետի փոխարեն շատ հաճախ օգտագործում են խոզի մսի կոտլետ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.