![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Signal_for_Help_gestures.png/640px-Signal_for_Help_gestures.png&w=640&q=50)
Օգնության ազդանշան
From Wikipedia, the free encyclopedia
Օգնության ազդանշանը (կամ ընտանեկան բռնության ազդանշանը) մեկ ձեռքի ժեստ է, որը կարող է օգտագործվել անձի կողմից, ուրիշներին զգուշացնելու համար, որ ինքն օգնության կարիք ունի[1]։ Այն ի սկզբանե ստեղծվել է որպես COVID-19 համաճարակի հետ կապված ինքնամեկուսացման միջոցառումների արդյունքում ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի աճի դեմ պայքարի գործիք[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Signal_for_Help_gestures.png/640px-Signal_for_Help_gestures.png)
Ազդանշանը կատարվում է ձեռքի բարձրացմամբ, հետո անձը ափի մեջ է դնում իր բութ մատը, այնուհետև ծալում է մյուս մատները[3]։ Նշանը հատուկ նախագծված է որպես ձեռքի մեկ շարունակական շարժում, այլ ոչ թե մեկ դիրքում պահվող նշան, որը հեշտությամբ կարելի է տեսնել։
Օգնության ազդանշանն առաջին անգամ ներկայացվել է Կանադայում 2020 թվականի ապրիլի 14-ին[4]՝ Կանադայի կանանց հիմնադրամի կողմից, իսկ 2020 թվականի ապրիլի 28-ին՝ Միացյալ Նահանգներում կանանց ֆինանսավորման ցանցում (WFN)[5][6][7][8][9]։