![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/CTBO.png/640px-CTBO.png&w=640&q=50)
Օբլիտերացնող բրոնխիոլիտ
From Wikipedia, the free encyclopedia
Օբլիտերացնող բրոնխիոլիտը (ՕԲ), ավելի հայտնի ինչպես կոնստրիկտիվ բրոնխիոլիտ և պոպկորն(ադիբուդի) թոքեր, հիվադնություն է, որը բերում է բրոնխիոլների բորբոքման և խցանման[1][2]։ Ախտանիշներ են չոր հազը, դժվարացած շնչառությունը, շնչահեղձությունը և հոգնածության զգացումը[1]։ Ախտանիշները զարգանում են ամիսների և շաբաթների ընթացքում[3]։ Հիվանդությունը կապված չէ կրիպտոգեն թոքաբորբի հետ, որը նախկինում հայտնի էր՝ որպես թոքաբորբ հարուցող օբլիտերացնող բրոնխիոլիտ[3]։
Օբլիտերացնող բրոնխիոլիտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 491.8 |
![]() |
Պատճառ կորող են հանդիսանալ տոքսինների ներշնչումը, շնչառական ինֆեկցիաները, սրտի կամ ոսկրածուծի փոխպատվաստման բարդությունները և պարենքիմատոզ հիվանդությունները[1]։ Ախտանիշները ի հայտ են գալիս տոքսինի կամ ինֆեկցիայի ներթափանցումից հետո՝ 2-8 շաաբաթվա ընթացքում[1]։
Հիվանդության առաջացման հիմնական մեխանիզմը բորբոքումն է, որի արդյունքում թոքային հյուսվածքում առաջանում են սպիական փոփոխություններ[1]։
Ախտորոշման հիմնական մեթոդներն են ՀՇ սքանը, թոքային ֆունկցիոնալ թեստերը և բիոպսիան[1]։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը սովորաբար նորմալ է[3]։
Չնայած նրան, որ պրոցեսն անձարձելի է, բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության հետագա պրեգրեսիան[1]։ Բուժումը ներառում է կորտիկոստերոիդներ կամ իմունոսուպրեսիվ դեղեր[1]։ Թոքի փոխպատվաստատը կարող է մերժվել[3]։ Բուժման արդյունքները սովորաբար գոհացուցիչ չեն և հիվանդների մեծ մասը մահանում է ամիսների կամ տարիների ընթացքում[3]։
Ընդհանուր պոպուլյացիայում օբլիտերացնող բրոնխիոլիտը հազվադեպ է հանդիպում[3]։ Սակայն թոքի պատվաստումից հետո, 75% բուժառուների մոտ, 10տարվա ընթացքում հայտնաբերվում է օբլիտերատիվ բրոնխիոլիտ, իսկ ոսկրածուծի փոխպատվաստումից հետո՝ 10%[3]։
Հիվանդությունն առաջին անգամ ճշգրիտ նկարագրվել է 1981 թվականին[3]։ Նախկինում հիվանդության մասին հիշատակումներ կան 1956 թվականին, իսկ տերմինն առաջին անգամ գործածվել է Ռեյնոդի կողմից 1835 թվականին[4][5]։