From Wikipedia, the free encyclopedia
Քևին Նորվուդ Բեյքոն[5] (անգլ.՝ Kevin Norwood Bacon, հուլիսի 8, 1958[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երաժիշտ։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Առանց կապանքների» (1984), «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (1991), «Մի քանի լավ տղաներ» (1992) «Ապոլլոն 13» (1995), «Խորհրդավոր գետը» (2003) ֆիլմերից։
Քևին Բեյքոն անգլ.՝ Kevin Norwood Bacon | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի նահանգապեետի արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School?, Julia R. Masterman School? և Albright College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, երաժիշտ, հնչյունավորող, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր, թատրոնի դերասան և կինոռեժիսոր |
Ժանրեր | ֆոլկ ռոք |
Ծնողներ | հայր՝ Էդմունդ Բեյքոն[4], մայր՝ Ռութ Հոլմս[4] |
Ամուսին(ներ) | Կիռա Սեջվիկ[4] |
Երեխա(ներ) | Սոզի Բեյքոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | The Bacon Brothers? |
baconbros.com | |
Դերասանական կարիերայի ընթացքում շահել է մեկ Ոսկե գլոբուս, երեք Կինոդերասանների գիլդիայի մրցանակ, ինչպես նաև մեկ անգամ առաջադրվել Պրայմթայմ Էմմի մրցանակի։ Բրիտանական «The Guardian» օրաթերթի կողմից որակվել է որպես «Ակադեմիայի մրցանակի երբևէ չառաջադրված լավագույն դերասաններից մեկը»[6]։
2003 թվականին ձեռք է բերել սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.