Քրիս Սթեփլթոն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիս Սթեփլթոն (անգլ.՝ Chris Stapleton, Christopher Alvin "Chris" Stapleton[2], ապրիլի 15, 1978(1978-04-15), Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի քանթրի երգիչ և հեղինակ-կատարող[3][4]։ Քրիսը 6 երգի հեղինակ է, որոնք հայտնվել են քանթրի չարթի 1-ին հորիզոնականում[5], որոնցից են՝ «Never Wanted Nothing More», «Come Back Song»[6] և Love's Gonna Make It Alright»: Գրել է ավելի քան 150 երգ։ Նրա ստեղծագործությունները կատարել են՝ Ադելը, Լյուկ Բրայանը, Թիմ Մակգրոն, Բրեդ Փեյսլին և Դիրքս Բենթլին[7]։ Որպես համահեղինակ համագործակցել է Վինս Գիլլի, Peter Frampton-ի և Շերիլ Քրոուի հետ[8][9]։
Քրիս Սթեփլթոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chris Stapleton |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher Alvin Stapleton |
Ծնվել է | ապրիլի 15, 1978(1978-04-15) (46 տարեկան) Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Universal Music Group Nashville |
Կրթություն | Johnson Central High School? |
Անդամակցություն | The Jompson Brothers? |
Պարգևներ | |
Կայք | chrisstapleton.com |
Chris Stapleton Վիքիպահեստում |
2015 թվականին դեկտեմբերին Քրիսը թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Traveller»-ը։ Այն հայտնվել է «Billboard 200»-ի 1-ին հորիզոնականում։ Սթեփլթոնը հաղթել է 2015 թվականին կայացած «Country Music Association Award» մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա երգիչ» (Best Male Vocalist), «Տարվա հայտնություն» (New Artist of the Year) և «Տարվա ալբոմ» (Album of the Year for):