![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Chris_Jericho_at_FoF.jpg/640px-Chris_Jericho_at_FoF.jpg&w=640&q=50)
Քրիս Ջերիքո
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Քիթ Իրվին (անգլ.՝ Christopher Keith Irvine, նոյեմբերի 9, 1970(1970-11-09)[1], Մանհասսեթ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), առավել հայտնի Քրիս Ջերիքո ռինգային և բեմական անվամբ, կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), երաժիշտ, դերասան, գրող, ռադիոհաղորդավար և գործարար։ Առավելապես հայտնի է «WWE» ընկերությունում հանդես գալու տարիներից։ Հանդիսանում է նաև «Fozzy» կոչվող մեթալ ռոք խմբի գլխավոր վոկալիստը։ Հանդես է եկել նաև «WCW», «ECW» և այլ պրոմոշեններում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քրիս Ջերիքո Chris Jericho | |
---|---|
![]() | |
Ռինգային անուն(ներ) | Քրիս Ջերիքո Կորասոն դե Լեոն Լեոն դե Օրո Լիոն Դո Առյուծի սիրտ Սուպեր Լիգր |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 103 կգ |
Հայտարարվող հասակ | 1,83 մ |
Ծննդյան թվական | նոյեմբերի 9, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Էդ Լենգլի Կաթսուջի Ադաչի Քիթ Հարթ Սթյու Հարթ |
Դեբյուտ | Հոկտեմբերի 2, 1990 թ. |
Ամուսին | Ջեսիկա Լոքհարթ (2000-այժմ) |
Երեխաներ | Էշ Էդվարդ Իրվին (ծ. 2003) Շեյեն Լի Իրվին (ծ. 2006) Սիերա Լորետա Իրվին (ծ. 2006) |
Կայք | chrisjericho.com |
«WWF/E», «WCW» և «ECW» կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 31 չեմպիոնական տիտղոս, որոնցից 6-ը՝ ծանրքաշային։ Եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտի պատմության առաջին անվիճարկելի WWF չեմպիոնը՝ 2001 թվականին միավորելով WWE և WCW վարկածներով աշխարհի ծանրքաշային տիտղոսները։
1999 թվականին հիմնադրել է «Fozzy» ռոք խումբը։ Մասնակցել է «Երբ պարում են աստղերը» (անգլ.՝ Dancing with the Stars) պարային հեռուստաշոուին։
Ջերիքոյի հայրը նախկին հոկեյիստ Թեդ Իրվինն է, ով ժամանակին հանդես է եկել Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Բոստոն Բրուինս», «Նյու Յորք Ռենջերս», «Լոս Անջելես Քինգս» և «Սենթ Լուիս Բլյուզ» ակումբներում։