From Wikipedia, the free encyclopedia
Քրիստյան Ասլանի (ալբ․՝ Kristjan Asllani, մարտի 9, 2002[1], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Ինտերնացիոնալե» ակումբի և Ալբանիայի հավաքականի հենակետային պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Քրիստյան Ասլանի ալբ․՝ Kristjan Asllani | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ալբանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Էլբասան, Elbasan municipality | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քրիստյանը ծնվել է Ալբանիայում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով «Էմպոլիի» ակադեմիայում։ Նա իր ողջ մանկությունն անցկացրել է ակումբային համակարգում և 2021 թվականի հունվարի 13-ին նորամուտն է նշել «Էմպոլիի» մեծահասակների թիմի կազմում՝ Իտալիայի գավաթի «Նապոլիի» դեմ խաղում[2]։
2022 թվականի հունիսի 29-ին «Ինտերնացիոնալե» ակումբը հայտարարել է Ասլանիի տեղափոխման մասին։ Ֆուտբոլիստը վարձավճարով վերցված է եղել մրցաշրջանի համար, 14 միլիոն եվրոյով պարտադիր գնման պայմանով[3]։
2022 թվականի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Քրիստյանի նորամուտը «Ինտերնացիոնալեի» կազմում՝ Սերիա A-ում «Սպեցիայի» դեմ խաղում, նա փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին[4]։
Քրիստյանը Ալբանիայի հավաքականի խաղացող է։ Հանդես է եկել նաև մինչև 21 տարեկանների թիմում։ Մեծահասակների հավաքականի կազմում Ասլանին նորամուտը նշել է 2022 թվականի մարտի 26-ին Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ փոխարինման դուրս գալով 78-րդ րոպեին[5]։
«Ինտերնացիոնալե»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.