Քրիստինա Յուլլենշերնա
շվեդ արիստոկրատ և ազգային հերոսուհի / From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա Նիլսդոտտեր Յուլլենշերնա Ֆոգելվիկցի (շվեդ.՝ Kristina Nilsdotter (Gyllenstierna)[7], 1494[1][2][3][…] - հունվարի 5, 1559(1559-01-05)[4], Հորնինգսհոլմ ամրոց, Սյոդերտալյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ ազնվական, Շվեդիայի պատմության մեջ ամենահայտնի կանանցից մեկը։ Ամուսնացել է Ստեն Ստուրե Կրտսերի հետ, որը մեկ տարի անց դարձել է Կալմարյան միության մաս կազմող Շվեդիայի ռեգենտ (1512-1520)[8]։ Ամուսնու մահից հետո ղեկավարել է շվեդական դիմադրությունն ընդդեմ Դանիայի Քրիստիան II թագավորի, կազմակերպել է երկրի պաշտպանությունը և շարոնակել է ղեկավարել Ստոկհոլմի պաշտպանությունը պետական խորհուրդի՝ ռիքսրադի (շվեդ.՝ riksrådet) կողմից Շվեդիայի թագավոր նշանակված Քրիսիան II- ից (1520-1521) ։
Քրիստինա Յուլլենշերնա | |
---|---|
Ծնվել է | 1494[1][2][3][…] |
Մահացել է | հունվարի 5, 1559(1559-01-05)[4] |
Մահվան վայր | Հորնինգսհոլմ ամրոց, Սյոդերտալյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] |
Գերեզման | Տրոսայի գյուղական եկեղեցի[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ստեն Ստուրե կրտսեր և Յոհան Տուրեսսոն[6] |
Ծնողներ | հայր՝ Նիլս Էրիկսոն, մայր՝ Սիգրիդ Էսկիլսդոտտեր |
Երեխաներ | Սվանտե Ստենսոն Ստուրե, Նիլս Ստենսոն Ստուրե, Գուստավ Յոհանսոն և Gustaf Sture? |
Christina Gyllenstierna Վիքիպահեստում |
Կենդանության օրոք նրան դիմում էին ուղղակի՝ Ֆրու Կրիստինա (տիկին Կրիստինա), բայց պատմության մեջ նա մնացել է «Կրիստինա Յուլլենշերնա», որը պայմանավորված է նրա ընտանիքի՝ Յուլլենշերնա ազնվական տոհմական անվամբ[9][10]։