From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա Էգերսեգի (հունգարերեն՝ Krisztina Egerszegi, օգոստոսի 16, 1974[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի նախկին մարզուհի, լողորդուհի, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնուհի։ Միայն 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ միանգամից նվաճելով երեք ոսկե մեդալ՝ դարձել է պատմության մեջ մարզական նման հաջողության հասած երկրորդ լողորդուհին։ Նա նաև միակ լողորդուհին է աշխարհում, որ ընդհանուր առմամբ օլիմպիական հինգ ոսկե մեդալ է նվաճել[2]։
Քրիստինա Էգերսեգի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 16, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 57 կիլոգրամ |
Բացի այդ, Քրիստինա Էգերսեգին 1991 թվականի օգոստոսի 25-ին 200 մետր թիկնալողում սահմանել է աշխարհի ռեկորդ, որը պահպանվել է 16 տարի՝ մինչև 2008 թվականի փետրվարի 16-ը, երբ Քրիստի Քովենթրիին հաջողվել է գերազանցել այն (2.06,39).[3]:
Քրիստինան լողի պարապմունքների սկսել է հաճախել, երբ ընդամենը չորս տարեկան էր[4]։ Շնորհալի աղջնակը տքնաջան մարզումների շնորհիվ հասել է բարձր արդյունքների, ընդգրկվել Հունգարիայի հավաքական թիմի կազմում։ 1988 թվականին առաջին անգամ դուրս գալով միջազգային մրցասպարեզ՝ Նիդերլանդների Ամերսդորֆ քաղաքում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը[5], 14 տարեկան հասակում էլ՝ օլիմպիական խաղերի։ Ընդ որում՝ 1988 թ. ամառային օլիմպիական այդ խաղերում պարզապես ապշեցրել է մասնագետներին ու մարզական հասարակությանը՝ թիկնալողով 200 մետր մրցատարածությունում առաջ անցնելով հաղթողի ամենահավանական թեկնածուներ համարվող ԳԴՀ-ի լողորդուհիներից և ճանաչվելով օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած ամենաերիտասարդ լողորդուհին մրցումների ողջ պատմության ընթացքում։
Մրցաձև/Մրցավայր | Սեուլ 1988 | Բարսելոն 1992 | Ատլանտա 1996 |
---|---|---|---|
100 մ թիկնալող | արծաթե 1 ր 1 վրկ. 56 | ոսկե 1 ր 0 վրկ. 68 | - |
200 մ թիկնալող | ոսկե 2 ր 9 վրկ. 29 | ոսկե 2 ր 7 վրկ. 06 | ոսկե 2 ր 7 վրկ. 83 |
400 մ համալիր լող | - | ոսկե 4 ր 36 վրկ. 54 | բրոնզե 4 ր 42 վրկ. 53 |
Մրցաձև/Մրցավայր | Պերտ 1991 | Հռոմ 1994 |
---|---|---|
100 մ թիկնալող | ոսկե 1 ր 1 վրկ. 78 | 5-րդ տեղ |
200 մ թիկնալող | ոսկե 2 ր 9 վրկ. 15 | արծաթե 2 ր 9 վրկ. 10 |
Մրցաձև/Մրցավայր | Բոնն 1989 | Աթենք 1991 | Շեֆիլդ 1993 | Վիեննա 1995 |
---|---|---|---|---|
100 մ թիկնալող | արծաթե 1 ր 2 վրկ. 44 | ոսկե 1 ր 0 վրկ. 31 Աշխարհի ռեկորդ | ոսկե 1 ր 0 վրկ.83 | - |
200 մ թիկնալող | արծաթե 2 ր 12 վրկ. 61 | ոսկե 2 ր 6վրկ. 62 Աշխարհի ռեկորդ | ոսկե 2 ր 9 վրկ. 12 | ոսկե 2 ր 7 վրկ. 24 |
200 մ բատերֆլայ | - | - | ոսկե 2 ր 10 վրկ. 71 | - |
400 մ համալիր լող | արծաթե | ոսկե 4 ր 39 վրկ. 78 | ոսկե 4 ր 39 վրկ. 55 | վ 4 ր 40 վրկ. 33 |
փոխանցումալող 4 × 100 մ | - | - | - | արծաթե 4 ր 12 վրկ. 00 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.