From Wikipedia, the free encyclopedia
Քրիստեր Սամուել Բյորքման (շվեդ.՝ Christer Samuel Björkman, օգոստոսի 25, 1957, Բուրոս, «Melodifestivalen»[1] (Եվրատեսիլ փառատոնի տեղական ընտրության մրցույթ)), շվեդական երաժշտական մրցույթի ղեկավար և նախագահ, նախկին ոճաբան և երգչուհի (1992 թվականին՝ Եվրատեսիլի Շվեդիայի բացառիկ ներկայացուցիչներից)։
Քրիստեր Բյորքման | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Christer Samuel Björkman |
Ծնվել է | օգոստոսի 25, 1957 (67 տարեկան) Բուրոս |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | երգիչ և հեռուստահաղորդավար |
Գործիքներ | վոկալ |
Կայք | christerbjorkman.se |
Christer Björkman Վիքիպահեստում |
Երաժշտական կարիերան սկսելուց առաջ Բյորքմանն աշխատել է որպես ոճաբան֊վարսահարդար, և անգամ ունեցել է սեփական գեղեցկության սրահը Բուրոսում։ Ապագա երգչուհին երաժշտական կարիերան սկսեց 1985 թվականին, թողարկելով՝ «Våga och vinn» իր դեբյուտային ալբոմը։ 1992 թվականին նա դարձավ «Melodifestivalen 1992» շվեդական երգի մրցույթի հաղթող, և հնարավորություն ստացավ Շվեդիան ներկայացնել Եվրատեսիլ երգի փառատոնում, որը պետք է կայանար Մալմյոում (Կարոլայի հաղթանակից հետո Շվեդիան դարձավ մրցույթի «տեր»֊ը)։ Մրցույթում Շվեդիայի մրցակիցը հանդես եկավ յոթերորդ համարի ներքո, ներկայացնելով՝ «I Morgon är En Annan Dag» (հայերեն՝ Վաղը նոր օր կլինի) երգը[2]։ Ըստ արդյունքների երգչուհին 9 բալով ավարտեց 22֊րդ հորիզոնականը, դարձավ իր երկրի վատ ելույթ ունեցածներից մեկը[3]։
Հետագայում Քրիստերը կրկին ընդունում է մասնակցությունը 1999 թվականին կայանալիք Melodifestivalen մրցույթում, երգում է «Välkommen hem» (հայերեն՝ Մինչ հանդիպում), զբաղեցնում է վերջին հորիզոնականը 10 մասնակցի մեջ։
Չնայած մի քանի անհաջողությունների 2002 թվականին նա դառնում է մրցույթի ղեկավարը, և հաջողությամբ շարունակում է աշխատանքը այս բնագավառում։ Վերջին ժամանակներում Բյորքմանը հաճախ քննադատում է ժյուրիի անդամների մանիպուլյացիա, սակայն այդ լուրերը հերքվել են[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.