Քվիրինալյան պալատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քվիրինալյան պալատ (իտալ.՝ Palazzo del Quirinale), 16-րդ դարի պալատ Քուիրիլյան բլրի վրա Հռոմում։ Մեր օրերում պալատը Իտալիայի նախագահի նստավայրն է։ Պալատը նախագծել է Դոմենիկո Ֆոնտանան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քվիրինալյան պալատ Palazzo del Quirinale | |
---|---|
պալատի ճակատային մաս | |
Երկիր | Իտալիա |
Քաղաք | Հռոմ Կվիրինալ |
Նախագծի հեղինակ | Դոմենիկո Ֆոնտանա Կառլո Մադերնա |
Հիմնադիր | Գրիգոր XIII |
Շինարարության սկիզբ | 1573 թ. |
🌐 | quirinale.it և quirinale.it/qrnw/statico/palazzo/palazzo.htm |
Պալատը կառուցվել է 1573 թ. որպես Գրիգորի XIII պապի ամառային նստավայր։ Քուիրինալյան պալատում անց են կացվել չորս գաղտնի ժողով՝ 1823 թ.գաղտնի ժողովը, 1829 թ.գաղտնի ժողովը, 1830-1831 թթ գաղտնի ժողովը և 1846 թ. գաղտնի ժողովը։ XX դարի առաջին կեսին պալատում ապրում էր թագավոր Վիկտոր Էմանուիլ III:
Առաջ այս սենյակը եղել է պապի ամառային ննջարանը։ Ավելի ուշ սենյակը օգտագործվում էր որպես ճաշասենյակ։ Հիմա այն օգտագործվում է նախագահի կարևոր հանդիպումների համար (այլ երկրների նախագահների կամ սենատի ներկայացուցիչների հետ)։ Այդ սեղանի մոտ նախագահը ամանորյա շնորհավորանք է անում ժողովրդին։
Առաջին տարիներին պալատի պատերը դատարկ էին։ Շքեղ դեկորը հայելիներով պատված ստեղծվել է դեռ Նապոլեոնի տիրապետության տակ գտնվելու ժամանակ։ Սրահը պետք է լիներ թագավորական, այդ իսկ պատճառով պատված է հայելիներով։ 1877 թվականից սրահը օգտագործվել է որպես հանդիսությունների սրահ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվիրինալյան պալատ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.