Քուինսթաուն, քաղաք-հանգստավայր Օտագոյում, Նոր Զելանդիայի հարավային կղզու հարավարևմտյան մասում։ Այն ունի 14,300 քաղաքային բնակչություն (Հունիս, 2016), ինչը նրան դարձնում է Նոր Զելանդիայի մեծությամբ 27-րդ քաղաքը[2]։ 2016 թվականին այն անցավ Օամարուն՝ դառնալով երկրորդ ամենամեծ քաղաքը Օտագոում Դունեդինից հետո։
Այն կառուցված է Վակատիպու լճի Քուինսթաուն ծովախորշի շուրջը, լիճ որը ունի երկար, բարակ անգլերեն z տառի ձևը և կազմավորվել է սառցադաշտային գործընթացներից և որտեղից երևում են մոտակա այնպիսի լեռներ ինչպիսիք են Ռեմարկբլսը, Սեսիլ գագաթը, Վոլթեր գագաթը և հենց քաղաքի վերևում գտնվող Բեն Լոմոնդ և Քուինսթաուն լեռները։
Քուինսթաուն լճային շրջանը ունի 8,704,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ 2016 թվականի մարդահամարի քաղաքը ունի 34,700 բնակիչ[2]։ Հարևան քաղաքներն են Արրոութաունը,Գլենորչը, Քինգսթոնը, Վանական, Ալեքսանդրիան և Քրոմվելը։ Ամենամոտ քաղաքներն են Դունեդինը և Ինվերքարգիլը։ Քուինսթաունը հայտնի է տուրիզմով որը ունի առեվտրային ուղղվածություն, հատկապես արկածային և լեռնադահուկային տուրիզմով[3]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել