Քշիշտոֆ Կիշլովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Քշիշտոֆ Կիշլովսկի (լեհ.՝ Krzysztof Kieślowski, հունիսի 27, 1941(1941-06-27)[1][2][3][…], Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[4] - մարտի 13, 1996(1996-03-13)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստան[4]), լեհ նշանավոր կինոռեժիսոր և սցենարիստ։
Քշիշտոֆ Կիշլովսկի Krzysztof Kieślowski | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1941(1941-06-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[4] |
Մահացել է | մարտի 13, 1996(1996-03-13)[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան[4] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մայրենի լեզու | լեհերեն |
Կրթություն | Լոդզի կինոդպրոց |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, հեղինակ և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Stowarzyszenie Filmowców Polskich? |
Krzysztof Kieślowski Վիքիպահեստում |
Աշխարհին հայտնի է իր «Վերոնիկայի երկակի կյանքը» (1991), «Երեք գույն» (1993-1994) ֆիլմերով[6][7]։ Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակներ է ստացել ներառյալ Կաննի փառատոնի ժուրիի մրցանակ 1988, կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Եկումենիկալ ժուրիի մրցանակ։ Վենեցիական ֆիլմերի փառատոնի կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ։ Ոսկե առյուծ, միջազգային կաթոլիկ կինոթատրոնի և տեսալսողականի կազմակերպությամ մրցանակ և Բեռլինի միջազգային ֆիլմերի փառատոնի արծաթե արջ մրցանակ։ 1995 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենար անվանակարգերում։ 2002 թվականին նա զբաղեցրեց 2 տեղը բրիտանական ֆիլմերի ինստիտուտի «Տեսարան և ձայն»-ի թոփ 10 ռեժիսորների ժամանակակից ռեժիսորներ շարքում։