Քննարկում:Վանո Սիրադեղյան
From Wikipedia, the free encyclopedia
Ինչո՞վ է պայմանավորված անվանափոխությունը։ --vacio 22։01, 23 Հունվարի 2013 (UTC)
Անունը անձի անձնագրային անվանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23։11, 23 Հունվարի 2013 (UTC)
ՀՀ Նախագահի հրամանգրեր Վանիկ Սմբատի Սիրադեղյանին այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին։ Կարեն Վարդանյան (քննարկում) 08։37, 24 Հունվարի 2013 (UTC)
- ՀՀ Ազգային ժողովի կայքում գտա։
--ջեօ ») 19:51, 24 Հունվարի 2013 (UTC)
- Համենայն դեպս սխալ է որպես գլխաբառ օգտագործել Վանիկ ձևը։ Օրինակ, անգլերեն վիքիում կա Բոբի Չառլտոն (en:Bobby Charlton) հոդվածը, որտեղ առաջին տողերում գրված է Սըր Ռոբերտ «Բոբի» Չառլտոն (Sir Robert "Bobby" Charlton)։ Գտնում եմ, նմանապես հոդվածը պիտի կոչվի Վանո Սիրադեղյան, իսկ պարզաբանման մեջ ներկայացվի այսպես. Վանիկ (Վանո) Սիրադեղյան կամ Վանո Սիրադեղյան (անձնագրային տվյալներով՝ Վանիկ Սմբատի Սիրադեղյան)։ -- Վահե քնն. 20:02, 24 Հունվարի 2013 (UTC)
- Ես նույնպես ավելի կողմնակից եմ վերոնշյալ տարբերակին, քանի որ անձամբ ես տեղյակ չէի, որ անձնագրային անունը Վանո է։ Ամեն դեպքում չմոռանանք, որ Վիքիպեդիայում գործածվում են գրականության և առհասարակ հանրության կողմից առավել օգտագործվող անվանումները։ Տվյալ դեպքում Վանոն ավելի տարածված է, քան Վանիկը։ --ջեօ ») 20:06, 24 Հունվարի 2013 (UTC)
- Համենայն դեպս սխալ է որպես գլխաբառ օգտագործել Վանիկ ձևը։ Օրինակ, անգլերեն վիքիում կա Բոբի Չառլտոն (en:Bobby Charlton) հոդվածը, որտեղ առաջին տողերում գրված է Սըր Ռոբերտ «Բոբի» Չառլտոն (Sir Robert "Bobby" Charlton)։ Գտնում եմ, նմանապես հոդվածը պիտի կոչվի Վանո Սիրադեղյան, իսկ պարզաբանման մեջ ներկայացվի այսպես. Վանիկ (Վանո) Սիրադեղյան կամ Վանո Սիրադեղյան (անձնագրային տվյալներով՝ Վանիկ Սմբատի Սիրադեղյան)։ -- Վահե քնն. 20:02, 24 Հունվարի 2013 (UTC)
Ինչ վերաբերում է գրական, բեմական, մարզական կեղծանուններին՝ համամիտ եմ։ Բայց այլ դեպքերում՝ հարց է։ Ասենք, գրենք Վլադ Հակոբյան (Գևորգ Առաքելի Հակոբյան?) Կարեն Վարդանյան (քննարկում) 20։36, 24 Հունվարի 2013 (UTC)
- Կարեն ջան, կխնդրեի, որ հստակեցնես հարցդ, գլուխ չընկա, քանի որ ընդհանրապես չգիտեմ, թե ով է Վլադ Հակոբյանը։ -- Վահե քնն. 20:41, 24 Հունվարի 2013 (UTC)
Նախկին պատգամավոր։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։42, 24 Հունվարի 2013 (UTC)
Անձնագրով՝ Գևորգ Առաքելի Հակոբյան, բայց հաճախ անվանում էին Վլադ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։43, 24 Հունվարի 2013 (UTC)
Կարծում եմ ճիշտ կլինի հետևյալը՝ գրել կեղծանուն, եթե դա անձի կողմից պաշտոնապես օգտագործվող կեղծանուն է (օրինակ՝ Անի Քրիստի, Սիրուշո), մնացած դեպքերում գրել անձնագրային անունը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։45, 24 Հունվարի 2013 (UTC)
Եկ լինենք անկեղծ. Վանո Սիրադեղյան և Գևորգ Հակոբյան անձնավորությունները շատ տարբերվող «տրամաչափեր» ունեն։ Այստեղ կարելի է ասել, որ Վանո Սիրադեղյանն անվան այդ ձևով հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Գևորգ Հակոբյանի դեպքում Վլադը նրա կեղծանունն է կամ այսպես կոչված տնային անունը. նման ավանդույթ մինչ այժմ կա Լոռու և Տավուշի բազմաթիվ բնակավայրերում։ Օրինակ, իմ հարազատը անձնագրով Էդվին անունն է կրում, բայց բացարձակապես բոլորը նրան կոչում են Գեորգի կամ Գոգի։ Եթե դա երկրորդ դեպքն է, ապա նպատակահարմար է հոդվածի գլխանունն անվանել Վլադ Հակոբյան, իսկ Գևորգ Առաքելի Հակոբյան ձևը վերահղում կատարենք։ -- Վահե քնն. 20։52, 24 Հունվարի 2013 (UTC)
- Ի՞նչ առավելություն է տալիս անձնագրային անունը օգտագործելը (հոդվածում այն նշելը այլ հարց է)։ Ես մի ընկեր ունեմ, ում անձնագրում անունը նշված է «Սիմոն», բայց ամբողջ աշխարհը նրան ճանաչում է որպես «Նորայր»։ Ու այդպես բազմաթիվ մարդիկ կան, որոնց անձնագրային անունը ոչ միայն չի օգտագործվում, այլև հայտնի էլ չէ։ --vacio 20:54, 24 Հունվարի 2013 (UTC)
- Եթե բոլորս մեկ մտքի եկանք, կառաջարկեի, որ մեզնից որևէ մեկը վերանվանի Վանիկ Սիրադեղյան ձևը Վանո Սիրադեղյան ձևի։ -- Վահե քնն. 20:58, 24 Հունվարի 2013 (UTC)