Քնի պարալիզ
From Wikipedia, the free encyclopedia
Քնի պարալիչ, վիճակ, երբ արթնանալիս կամ քնելիս մարդը գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել կամ խոսել[1][2]։ Նոպայի ընթացքում կարող են դիտվել հալյուցինացիաներ (լսում, զգում և տեսնում են այնպիսի բաներ, որոնք չկան), ինչը վախի առաջացման պատճառ է դառնում[2][2]։ Նոպան սովորաբար տևում է մի քանի րոպե, բայց կարող է լինել կրկնվող[1][2]։
Քնի պարալիչ | |
---|---|
Հենրի Ֆուզելի՝ «Մղձավանջ» (1781) | |
Տեսակ | քնի խանգարում և Պարասոմնիա |
Հիվանդության ախտանշաններ | արթնանալիս կամ քնելիս շարժումներ կատարելու անհնարինություն[1][2] |
Բժշկական մասնագիտություն | քնի բժշկություն |
Ախտորոշում | մարդու նկարագրությունների հիման վրա |
Տարբերակիչ ախտորոշում | նարկոլեպսիա, հիպոկալեմիկ պարալիզ, ատոնիկ նոպա[1][2] |
Բուժում | հակադեպրեսանտներ, քնի հիգիենա[2] |
Տևողություն | մի քանի րոպե[1] |
Հանդիպման հաճախականություն | 5-50%[3] |
Կարող է առաջանալ առողջ մարդկանց մոտ, որոնք չունեն այլ հիվանդություններ, նարկոլեպսիա ունեցողների մոտ կամ սպեցիֆիկ գենետիկ փոփոխությունների արդյունքում[1]։ Անքնությունը, ատոնիկ նոպան (մկանային տոնուսի լրիվ կորուստ), հիպոկալեմիկ պարալիզը (արյան մեջ կալիումի մակարդակի իջեցման պատճառով զարգանում է մկանային թուլություն կամ պարալիզ), հոգեբանական սթրեսը կամ ոչ նորմալ քնի ցիկլը կարող են հրահրել քնի պարալիչի առաջացմանը[1]։ Ենթադրվում է, որ այս վիճակի զարգացման հիմքում արագ քնի խանգարումն է[1]։ Ախտորոշման ժամանակ հիմնվում են քնի պարալիչ ունեցող մարդու նկարագրությունների վրա[1]։
Քնի պարալիչի բուժման տարբերակները լավ ուսումնասիրված չեն[2]։ Մարդկանց բացատրում են, որ դա լուրջ և վտանգավոր վիճակ չէ։ Որպես բուժման մեթոդ քնի հիգիենայի պահպանումն է անտիդեպրեսանտների նշանակումը[2]։
Մարդկանց 8ից 50%-ի մոտ լինում է քնի պարալիչ[1][4]։ 5%-ն ունենում է կանոնավոր նոպաներ[1]։ Տղամարդկանց և կանանց մոտ այս վիճակը հանդիպում է նույն հաճախականությամբ[1]։ Քնի պարալիչը նկարագրվել է մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում[2]։ Ենթադրվում է, որ այլմոլորակայինների կողմից առևանգումների և այլ պարանորմալ իրադարձությունների մասին պատմությունների հիմքում քնի պարալիչի ժամանակ դիտվող հալյուցինացիաներն են[2]։