From Wikipedia, the free encyclopedia
Քլիֆ Բլեզինսկի (երբեմն՝ Բլեժինսկի, անգլ.՝ Cliff Bleszinski, հայտնի է նաև որպես CliffyB, փետրվարի 12, 1975, North Andover, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), խաղի դիզայներ, առավել հայտնի է Unreal և Gears of War խաղերի շարքի վրա շարունակական աշխատանքով։ Ըստ IGN-ի՝ «բոլոր ժամանակների խաղ ստեղծողների հարյուրակում» զբաղեցնում է 40-րդ տեղը[1]։
Քլիֆ Բլեզինսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | North Andover, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Bonita High School? |
Մասնագիտություն | դիզայներ |
Cliff Bleszinski Վիքիպահեստում |
Բլեզինսկու առաջին համակարգչային խաղը եղել է «The Palace of Deceit: Dragon’s Plight»-ը՝ պիքսել-հանթինգ քվեստ ժանրում․ խաղը գրվել է 1991 թվականին, երբ նա 17 տարեկան էր[2]։ Նա նաև հայտնի է որպես «Dare to Dream» և «Jazz Jackrabbit» խաղերի հեղինակներից մեկը (արդեն Epic MegaGames-ի կազմում)։ 2006 թվականին նա հանդես է եկել որպես Xbox 360-ի համար «Gears of War»-ի առաջատար դիզայներ։
«CliffyB» մականունը ստացել է դեռ դեռահաս ժամանակ, սակայն այն պահպանել է մինչ օրս[3]։ 2008 թվականին նա հայտարարել է մականունից ազատվելու ցանկության մասին, հավատալով, որ «ժամանակն է մի քիչ մեծանալու»[4]։ Ավելի ուշ՝ «Kotaku.com» տեսախաղերի բլոգը նրան անվանել է «Dude Huge»[5][6]:
2012 թվականի հոկտեմբերին Քլիֆ Բլեսինսկին, որը պատասխանատու էր «Unreal», «Unreal Tournament» և «Gears of War» խաղերի շարքի մշակման համար, հայտարարել է Epic Games ստուդիայից հեռանալու մասին։ Աշխատանքից ազատվելը Քլիֆը բացատրում է հոգնածությամբ. դիզայները պարզաբանել է, որ իրեն դադար է պետք, քանի որ 20 տարի աշխատել է խաղերի վրա։
2014 թվականի հունիսի 30-ին Քլիֆը պաշտոնապես հայտարարել է, որ վերադառնում է խաղային արդյունաբերություն՝ խոստանալով ցուցադրել իր նոր նախագիծը[7]։ Այդ նախագիծը առցանց հրաձիգ «LawBreakers» էր, որը թողարկվել է Քլիֆի կողմից հիմնադրված «Boss Key Productions»-ի կողմից[8]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին թողարկված նախագիծը, սակայն չի կարողացել բավարար խաղային լսարան հավաքել և փակվել է մեկ տարի անց՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին[9], իսկ ստուդիան փակվել է 2018 թվականի մայիսի 14-ին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.