From Wikipedia, the free encyclopedia
Քլիվ Բարրի Մոլեր (անգլ.՝ Cleve Barry Moler, օգոստոսի 17, 1939, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս և համակարգչային ծրագրավորող` մասնագիտացված թվային վերլուծության մեջ։ 1970-ականների կեսերին նա ստեղծեց Լինփաք, էիսփաք և Ֆորթրան գրադարանները։ Նա հայտնագործեց Մաթլաբը՝ ծրագրավորման լեզու՝ տալով Նոր Մեխիկոյի Համալսարանի իր ուսանողներին հեշտ մուտք դեպի այս գրադարաններ առանց Ֆորթրան օգտագործելու։ 1984–ին նա Ջեք Լիթլի հետ հիմնադրեց ՄաթՎորքսը՝ շահութաբեր դարձնելու համար այս ծրագիրը։
Քլիվ Բարրի Մոլեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Սթենֆորդի համալսարան |
Երկեր | Մաթլաբ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ծրագրավորող, ճարտարագետ, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Նյու Մեքսիկոյի համալսարան, Միչիգանի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[3] |
Նա ստացել էր իր բակալավրի աստիճանը Կալիֆորնիայի Տեխնոլոգիայի Ինստիտուտում 1961–ին, և փիլիսոփայության դոկտորի աստիճան Ստենֆորդի համալսարանում, երկուսն էլ մաթեմատիկայից[4]։ Նա աշխատել է Չարլզ Լոուսոնի համար ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում 1961 և 1962 թվականներին։ Նա գրեթե 20 տարի մաթեմատիկայի և համակարգչային գիտության պրոֆեսոր էր Միչիգանի, Ստենֆորդի և Նոր Մեխիկոյի համալսարաններում[5]։ Նախքան 1989-ին լրիվ դրույքով ՄաթՎորքսին միանալը՝ նա նաև աշխատեց Ինթել Հայփըրքյուբում, որտեղ նա ստեղծեց Ջերմ Համակարգչի Կազմակերպություն տերմինը։ Նա նաև թվային մեթոդների չորս դասագրքերի համահեղինակ է և հաշվողական մեքենաների ասոցիացիայի անդամ։ Նա եղել է Արդյունաբերական և Կիրառական մաթեմատիկայի կազմակերության նախագահ 2007-2008թթ[6]։ Նա ընտրվել է Ինժեներիայի Ազգային Ակադեմիա 1997 թվականի փետրվարի 14-ին։ Նա ստացել է պատվավոր կոչում Շվեդիայի Լինկոպինգ համալսարանից։ Նա ստացել է Վաթերլոյի համալսարանի մաթեմատիկայի դոկտորի պատվավոր աստիճան 2001 թվականի հունիսի 16-ին։ 2004 թ.-ի ապրիլի 30-ին Դանիայի տեխնիկական համալսարանում նշանակվեց Պատվավոր Դոկտոր։ 2012 թ.-ի ապրիլին IEEE Համակարգչային Ընկերությունը անվանակոչեց Քլիվ «Համակարգչային ռահվիրա 2012» մրցանակի ստացողին[7]։ 2014-ի փետրվարին IEEE- ն անվանակոչեց Քլիվ «IEEE Ջոն վոն Նյուման մեդալ 2014»-ի ստացողին[8]։ 2017-ի ապրիլին նա նշանակվեց Համակարգչային Պատմության Թանգարանի անդամ[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.