From Wikipedia, the free encyclopedia
Քլեր Փոյ (անգլ.՝ Claire Elizabeth Foy, ապրիլի 16, 1984[1][2], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև BAFTA մրցանակի քառակի հավակնորդուհի։ Առավել հայտնի է «Թագուհի» (2016-17) ֆիլմում խաղացած Եղիսաբեթ 2-րդ թագուհու դերով։
Քլեր Փոյ անգլ.՝ Claire Foy | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1984[1][2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Liverpool John Moores University?, Aylesbury High School? և Օքսֆորդի դրամատիկական դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Սթիվեն Քեմփբել Մուր[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Քլեր Փոյը ծնվել է 1984 թվականի ապրիլի 16-ին Ստոկպորտում և մեծացել է Մանչեսթերում և Լիդսում։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքինգհեմշիր: Քլերը երեք երեխաներից ամենափոքրն է։ Հաճախել է Էյլսբերիի միջնակարգ դպրոց, որը նախատեսված է 12 տարեկանից բարձր աղջիկների կրթության համար, հետագայում սովորել է Լիվերպուլի Ջոն Մուրեսի անվան համալսարանում[4]։ Սովորել է Օքսֆորդի դրամայի դպրոցի առաջին կուրսում։ 12-15 տարեկան հասակում Փոյը տառապել է անչափահասների ռևմատոիդ արթրիտով[5]։ Կրթությունն ավարտել է 2007 թվականին և որոշ ժամանակ ապրել է Փեքհեմում «թատերական ստուդիայի հինգ ընկերների հետ»[6][7]։
Երբ Քլերը սովորում էր Օքսֆորդի դրամայի դպրոցում, մասնակցել է «Լավագույն Աղջիկներ», «Նավային բլուր», «Թեթև վարքագիծ» և «Աննորմալները» բեմադրություններին[8]։ Հեռուստատեսությունում հայտնվելուց հետո[9] իր առաջին պրոֆեսիոնալ թատերական առաջնաելույթն է կատարել Պոլ Միլերի երեք ներկայացումներից երկուսում՝ «ԴՆԹ» (անգլ.՝ DNA) և «Հրաշք» (անգլ.՝ The Miracle) ֆիլմերում. երրորդը «Մանկիկ» (անգլ.՝ Baby Girl) ֆիլմն էր[10]։
Քլերի հեռուստատեսային կարիերայի համար շրջադարձային է դարձել BBC-ի «Փոքրիկ Դորիթ» մինի-սերիալի գլխավոր դերը[11], որի ընթացքում Փոյը առաջադրվել է RTS մրցանակի։ Հայտնի է նաև «Բուռն վարվել» հեռուստաֆիլմի՝ Թերրի Փրաթչեթի «Պահպանիր ապրանքանիշը» վեպի էկրանավորման շնորհիվ, որտեղ խաղացել է Հրեշտակ Դոբրոսերդի դերը։ Կատարել է Լեդի Պերսեֆոնի դերը «Վեր ու վար աստիճաններով» սերիալում։ 2011 թվականին Փոյը մասնակցել է միջնադարի մասին «Վհուկների ժամանակը» արկածային ֆիլմի նկարահանումներին, որտեղ մարմնավորել է երիտասարդ աղջկա՝ Աննայի դերը, որը մեղադրվում է կախարդության մեջ։ Նկարահանվել է նաև «Խոստումը» ֆիլմում, որը հարցազրույցներից մեկում անվանել է «բոլոր աշխատանքներից ամենասիրելին»[12]։ 2014 թվականին NBC ալիքում կայացել է «Գանգ և ոսկորներ» սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում Ջոն Մալկովիչն էր։ Քլերը խաղացել է Քեյթ Բալֆուրի դերը։ Նրա զուգընկերը կրկին դարձել է Ռիչարդ Քոյլը (նախկինում նրանք միասին խաղացել էն «Բուռն վարվել» ֆիլմում։
2015 թվականի սկզբին կայացել Է բրիտանացի գրող, Բուքերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Հիլարի Մենթելի «Գայլի սրահ» և «Տարեք դիակները» վեպերի հիման վրա նկարահանված «Գայլի սրահ» պատմական մինի սերիալի պրեմիերան, որում Փոյը խաղացել է Աննա Բոլեյնի դերը։
2014-2018 թվականներին Փոյն ամուսնացած է եղել դերասան Սթիվեն Քեմփբել Մուրի հետ[13][14]։ Նախկին ամուսինները ունեն դուստր` Այվի Ռոուզը[15]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ս | Լինել մարդ | Being Human | Ջուլիա |
2008 | հֆ | Փոքրիկ Դորիթ | Little Dorrit | Էմի Դորիթ |
2010-2012 | ս | Վեր ու վար աստիճաններով | Upstairs, Downstairs | Լեդի Պերսեֆոն Տոուին |
2010 | ֆ | Վհուկների ժամանակը | Season of the Witch | Աննա |
2014 | ֆ | Վամպիրների ակադեմիա | Vampire Academy | Սոնյա Կարպ |
2014 | ս | Գանգ և ոսկորներ | Crossbones | Քեյթ Բալֆուր |
2014 | ֆ | Վարդաջուր | Rosewater | Պաոլա |
2016-2017 | ս | Թագուհին | The Crown | Եղիսաբեթ 2-րդ |
2017 | ֆ | Շնչիր հանուն մեզ | Breathe | Դիաննա Կավենդիշ |
2018 | ֆ | Առաջին մարդը | First Man | Ջենեթ Շերոն |
Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը IMDB.com կայքում
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Ոսկե գլոբուս | 2017 | Հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, լավագույն կանացի դեր | Թագուհի | Հաղթանակ |
2018 | Առաջադրված | |||
2019 | Հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Առաջին մարդը | Առաջադրված | |
Էմմի | 2017 | Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր | Թագուհի | Առաջադրված |
2018 | Հաղթանակ | |||
BAFTA | 2016 | Հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր | Գայլի սրահ | Առաջադրված |
2017 | Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր | Թագուհի | Առաջադրված | |
2018 | Առաջադրված | |||
2019 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Առաջին մարդը | Առաջադրված | |
«Բրիտանիա» մրցանակ | 2017 | Տարվա լավագույն դերասանուհի | Չկա տվյալ | Հաղթանակ |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | 2017 | Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր | Թագուհի | Հաղթանակ |
Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |||
2018 | Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր | Հաղթանակ | ||
Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.