կանադացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Քիֆեր Ուիլյամ Ֆրեդերիկ Դեմփսի Ջորջ Ռուֆուս Սազերլենդ (անգլ.՝ Kiefer William Frederick Dempsey George Rufus Sutherland [ˈsʌðələnd][3], դեկտեմբերի 21, 1966[1], Սբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), կանադացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, հեղինակ-կատարող, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Քիֆեր Սազերլենդը (ինչպես և իր երկվորյակ քույր Ռեյչելը) ծնվել է Լոնդոնի Փադինգթոն թաղամասում՝ Սուրբ Մարիամ հոսպիտալում, այն ժամանակ, երբ նրա ծնողները այնտեղ էին աշխատում, ինչի շնորհիվ Քիֆերը ունի կանադական անձնագիր, և բնակության իրավունքի հավաստագրով բրիտանական քաղաքացիություն[4]։ Ճանաչված կանադացի դերասաններ Դոնալդ Սազերլենդի և Շիրլի Դուգլասի որդին է։ Երկու ծնողների գծով էլ ունի շոտլանդացի նախնիներ։ Նրա մոր հայրը՝ Թոմմի Դուգլասը, հայտնի կանադացի քաղաքական գործիչ է և հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ մշտապես ամենանշանավոր կանադացիների տասնյակում է։
1968 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆոռնիա)[5]։ 1970 թվականին ծնողները բաժանվել են[4]։ 1975 թվականին Սազերլենդը մոր հետ տեղափոխվել է Տորոնտո, որտեղ սովորել է Սուրբ Անդրեաս քոլեջում, Մարտինգրովի միջնակարգ դպրոցում, Հարբորդի միջնակարգ դպրոցում, Սիլվերտոնի միջնակարգ դպրոցում և Մալվերնի միջնակարգ դպրոցում։ Նաև մեկ կիսամյակ է անցկացրել Կանադայի Օնտարիո նահանգի՝ Լոնդոն քաղաքի Ռեգին Մունդիի քոլեջում, հաճախել է Քրեսենթ-Թաուն կրտսեր դպրոց և Իսթյորքում Սուրբ Քլեր միջնակարգ դպրոց։ Սահուն խոսում է անգլերեն և ֆրանսերեն։
Մինչև 2017 թվականը Սազերլենդը նկարահանվել է ավելի քան ութսուն ֆիլմերում և սերիալներում, որոնցից առավել նշանավոր են «>Մնա ինձ հետ>», «Կորած երեխաները», «Երիտասարդ հրաձիգներ», «Մի քանի լավ տղաներ», «Անհետացում», «Երեք հրացանակիրները», «Սպանելու ժամանակը», «Մութ քաղաք», «Թիկնապահը»։
2001 թվականից սկսած Քիֆեր Սազերլենդը առավել հաճախ է ասոցացվում «24» աղմկահարույց ամերիկյան հեռուստասերիալի իր դերի՝ գործակալ Ջեք Բաուերի հետ։ Սազերլենդը «դրամատիկական հեռուստասերիալում լավագույն դերասան» կատեգորիայում չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ հինգերորդ առաջադրումն ավարտվել է սպասված հաղթանակով։ 1996 թվականին «Քաղաքացի Իքս» ֆիլմում իր դերի համար նրա հայրը՝ Դոնալդը, նույնպես արժանացել է այս մրցանակին։ 2006 թվականի «Էմմի» մրցանակաբաշխության բացման արարողության ժամանակ Սազերլենդը բեմում հայտնվել է «24» սերիալի իր կերպարով։ 2007 թվականին «24» սերիալում իր դերի համար Սազերլանդը «հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, լավագույն դերասան» կատեգորիայում առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։
Սազերլենդն անընդհատ շեշտում է, որ այդ շոուն ընդամենը «զվարճանք» է[6]։ 2007 թվականի փետրվարին բրիգադայի գեներալ Պատրիկ Ֆիներգանը այցելել է «24» սերիալի նկարահանման հրապարակ այդ շոուի կազմակերպիչներին համոզելու, որ նվազեցնեն խոշտանգումների տեսարանները, իսկ Սազերլենդը իր հերթին համաձայնել է ԱՄՆ-ի բանակի հրավերին ԱՄՆ-ի ռազմական ակադեմիայի կադետներին պատմելու, որ բանտարկյալներին խոշտանգելը սխալ է[7][8]։
2005 թվականին Սազերլենդի անունը հավերժացվել է Canada's Walk of Fame-ում՝ Կանադայի Տորոնտո քաղաքի հայտնի մարդկանց փառքի ծառուղում[9], որտեղ ներառվել են նաև նրա ծողները։ Սազերլենդը« Inside the Actors Studio» շոուի ժամանակ առաջին հյուրն էր, որը նախկին հյուրի որդին էր, քանի որ նրա հայրը՝ Դոնալդը, ևս 1988 թվականին հայտնվել էր այդ շոուում[4]։ 2006 թվականի ապրիլին Rolling Stone ամսագրում տպագրվել է Սազերլենդի մասին հոդված «Մթության մեջ՝ միայն Քիֆեր Սազերլենդի հետ» վերնագրով։ Հոդվածը սկսվում էր Սազերլենդի խոստովանությամբ, որ ցանկացել էր «24» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ ինքնասպան լինել։ Սակայն նա ասել է․ «Ինձ սխալ մի հասկացեք․ ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ»։ Հոդավածում նաև ասվում էր, որ նա սերիալի վրա աշխատում է տարվա 10 ամիսը[10]։
«Calorie Mate» ընկերության համար ճապոնական գովազդային հոլովակում Քիֆերը կատարել է իր Ջեք Բաուեր կերպարի նմանակումը[11]։ Սազերլենդը նաև հնչյունավորել Է «Ford Motor Company» ընկերության կանադական ներկայացուցչության գովազդային արշավը[12]։ 2006 թվականին «Մեծ ճանապարհորդություն» մուլտֆիլմում դերասանը հնչյունավորել է Սամսոն առյուծին։ 2006 թվականին հնչյունավորել է Apple համակարգիչների գովազդը՝ ազդարարելով Intel կորպորացիայի չիպերի Էփլ Մակինտոշ համակարգիչների ընտանիքում ներառելու մասին[13]։ Սազերլենդը հնչյունավորել է նաև Versus-ի ցանցի համար NHL-ի խաղերի ներածական դասընթացը, 2008 թվականին հնչյունավորել է « Call of Duty: World at War» խաղի հերոսին[14], Citroen C4 սեդան ավտոմեքենայի արգենտինական հեռուստագովազդում խաղացել է գլխավոր դեր[15]։
2012 թվականին Սազերլենդը ստացել է գլխավոր դեր «Կապ» սերիալում[16][17]։ 2012 թվականի մարտին, այս շարքի գովազդի շրջանակներում, Քիֆերը եղել է Մոսկվայում և հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի Վլադիմիր Պոզների ծրագրին։
Սազերլենդն ունի մեկ դուստր՝ Սառա Ջուդը, որը ծնվել է 1988 թվականի փետրվարի 18-ին՝ նույն օրը, ինչ իր խորթ աղջիկը՝ Միշել Քեթը և նրա առաջին կնոջ դուստրը՝ Կամելիա Քեթը (ծնված 1976 թվականին)[18]։ Միշելի հայրը՝ Թերի Քեթը «Չիկագո» խմբի կիթառահարն ու երգիչ էր։ Կամիլայի հետ Սազերլենդի ամուսնությունը տևել է 1987 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 1990 թվականը, այնուհետև ամուսնացել է Քելի Ուինի հետ, ումից բաժանվել է 2004 թվականին[19]։ 2017 թվականին սկսել է հանրությանը ներկայանալ մոդել և դերասանուհի Սինդի Վելի հետ, որի հետ հանդիպել է 2014 թվականից[20]։
Իր պապի ժառանգությանը հավատարիմ մնալով՝ Սազերլենդը Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ է և ժամանակ առ ժամանակ հայտնվում է այդ կուսակցության գովազդում։
Սազերլենդը կիթառի հայտնի հավաքորդ է, որոնց մեծ մասը Gibson Les Paul կիթառներն են։ Gibson Les Paul խանութը նույնիսկ թողարկել է Սազերլենդի ստորագրությամբ KS-336 կիթառը իրենց «Ոգեշնչված» կամպանիայի շրջանակներում։ Քիֆերը 1994 և 1996 թվականներին ռոդեոյում պրոֆեսիոնալ մրցել և հասել է ազգային եզրափակիչ[21]։
Էնդի Սեմբերգը պատմել է, որ 2001 թվականի աշնանը Սազերլենդը անխուսափելիորեն ընդհատել է «The Lonely Island» առցանց սերիալի պրեմիերային էպիզոդի նկարահանումները։ «Սպիտակ ուժ»-ի էպիզոդում գլխավոր կերպարները հակված էին սպիտակեցնել ատամները և, ի վերջո, հարձակվել են մի ծեր կնոջ վրա, որպեսզի նրան փոխանցեն իրենց վնասակար սովորությունը։ Սազերլենդը, որը այդ ժամանակ անցնում էր մոտերքով, մտածել է, որ հարձակումը իրական է և դուրս է ցատկել մեքենայից միջամտելու համար։ Սազերլենդի մասնակցությամբ մի փոքր հատված ցույց է տրվել տիտրերից հետո, թեև այդ հատվածում Քիֆերը միայն կանգնեցրել է իր մեքենան և նայում է նրանց։
2007 թվականի սեպտեմբերի 25-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Սազերլենդը ձերբակալվել էր։ Սա 2004 թվականի նրա՝ երթևեկության կանոնների երկրորդ լուրջ խախտում էր։ Ժամը 1:10-ի սահմաններում Արևմտյան Լոս Անջելեսում նրա մեքենան կանգնեցվել է ոստիկանության կողմից, իսկ նրա արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ, որը գերազանցել է նահանգում թույլատրելի սահմանը[22]։ Հետագայում 25,000 $ գրավի դիմաց ազատ է արձակվել. դեկտեմբերի 5-ին դատապարտվել էր 48 օրվա ազատազրկման[23]։
2007 թվականի դեկտեմբերի 9-ին Քիֆերը հրաժարվել էր վիճարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վերաբերյալ իր դեմ առաջադրված մեղադրանքը և համաձայնվել էր դատավճռի համաձայն 48 օր անցկացնել կալանքի տակ՝ ներառյալ Սուրբ ծնունդը և սեփական 41-րդ ծննդյան տարեդարձը։ Քիֆերը նախընտրել է 18 օր բանտում անցկացնել (ողջ դեկտեմբերը և հունվարի սկիզբը) և վերադառնալ բանտ, որպեսզի չդադարեցնի նկարահանումների գործընթացը։ Սակայն նկարահանումների գործընթացը դադարեցվել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլի պատճառով, ուստի նա 48 օրն էլ անցկացրել է բանտում։ Սազերլենդն իր բանտարկությունը սկսել է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին և Կալիֆոռնիայի Գլենդելի բանտից ազատ է արձակվել միայն 2008 թվականի հունվարի 21-ի կեսգիշերից հետո։ «People» ամսագրում Սազերլենդը պատմել է, որ բանտում է անցկացրել Նոր տարին, իր ծննդյան օրն ու Սուրբ Ծնունդը, և այդ ընթացքում ունեցել է ընդամենը մեկ այցելու։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1975 | ս | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | Հոսթ |
1983 | ֆ | Մաքս Դագենի վերադարձը | Max Dugan Returns | Բիլ |
1986 | ֆ | Խնձոր խնձորի ծառից | At Close Range | Թիմ |
1986 | հֆ | Ողողված լռությամբ | Trapped in Silence | Քեվին Ռիչարդ |
1986 | հֆ | Հավասարության մեջ | The Brotherhood Of Justice | Վիկտոր |
1986 | ֆ | Մնա ինձ հետ | Stand by Me | Թուզ Մերլին |
1987 | ֆ | Կորած տղաները | The Lost Boys | Դևիդ |
1987 | ֆ | Սպանելու ժամանակը | The Killing Time | անծանոթ |
1987 | ֆ | Հեռավոր երազներ | Promised Land | Դենի |
1987 | ֆ | Խելագար լուսնի տակ | Crazy Moon | Բրուքս |
1988 | ֆ | Պայծառ կրակներ, մեծ քաղաք | Bright Lights, Big City | Թեդ |
1988 | ֆ | 1969 | 1969 | Սքոթ |
1989 | ֆ | Ռենեգատները | Renegades | Բասթեր ՄաքՀենրի |
1989-2008 | մս | Սիմփսոնները | The Simpsons | Ջեք Բաուեր |
1990 | մֆ | Արքայազն Ճրթճրթանը | The Nutcracker Prince | Արքայազն Ճրթճրթան, հնչյունավորում |
1992 | ֆ | Հոդված 99 | Article 99 | բժիշկ Փիթեր Մորգան |
1992 | ֆ | Փիքս երկվորյակներ։ Կրակի միջով | Twin Peaks: Fire Walk With Me) | Սեմ Սթենլի |
1992 | ֆ | Մի քանի լավ տղաներ | A Few Good Men | լեյտենանտ Ջոնաթան Քենդրիկ |
1993 | ֆ | Վերջին լույս | Last Light | Դենվեր Բեյլիս |
1993 | ֆ | Երեք հրացանակիրները | Three Musketeers, The | Աթոս |
1994 | ֆ | Կովբոյների մոտ այնքան սովորական է | The Cowboy Way | Սոնի Գիլսթրապ |
1996 | ֆ | Ժամանակն է սպանելու | A Time to Kill | Ֆրեդի Լի Կոբ |
1996 | ֆ | «Ճանճ» մականունով Ֆրանկիի վերջին օրերը | Last Days of Frankie the Fly, The | Ջոյ |
1997 | ֆ | Ճշմարտություն և հետևանքներ | Truth or Consequences | Քյորթիս |
1998 | ֆ | Մութ քաղաք | Dark City | բժիշկ Դանիլ Շերբեր |
1998 | ֆ | Զինվորական սեր | A Soldier's Sweetheart | Ռեթ |
1998 | ֆ | Երկրի վերահսկողություն | Ground Control | Ջեք Հարիս |
2000 | ֆ | Ռիթմ | Ритм |
Ուիլյամ |
2000 | ֆ | Կտորներով | Picking Up the Pieces | Բոբո |
2000 | ֆ | Անապատի քուրմեր | Desert Saints | Արթուր Բենքս |
2001 | ֆ | Կրակե ռինգ | Cowboy Up | Հենկ Բրեքսթոն |
2001 | ֆ | Վերջին պատերազմ | To End All War | Lt. Jim 'Yankee' Reardon |
2001-2014 | ս | 24 ժամ | 24 | Ջեք Բաուեր |
2002 | ֆ | Օրենքից այն կողմ | Dead Heat | Փոլ ԼաՄար |
2002 | ֆ | Հեռախոսային խցիկ | Phone Booth | սնափպերիս |
2003 | ֆ | Կարմիր դռան հետևում | Behind the Red Door | Ռոյ |
2004 | ֆ | Վերցնել կյանքը | Taking Lives | Քրիստոֆոր Հարտ |
2005 | ֆ | Գետի թագուհի | River Queen | Դոյլ |
2006 | մֆ | Մեծ ճանապարհորդություն | The Wild | Սամսոն, հնչյունավորում |
2006 | ֆ | Որսորդը | The Sentinel | Դևիդ Բրեքինրիջ |
2008 | ֆ | Հայելիներ | Mirrors | Բեն Քարսոն |
2009 | մֆ | Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների | Monsters vs. Aliens | գեներալ Վոյաքեր, հնչյունավորում |
2014 | ֆ | Պոմպեյ | Pompeii | սենատոր Քորվուս |
2017 | ֆ | Կոմատոզնիկներ | Flatliners | բժիշկ Նելսոն Ռեյթ |
Տարի | Անվանում | Դեր | |
---|---|---|---|
2006 | հխ | 24: The Game | Ջեք Բաուեր, ձայն |
2008 | հխ | Call of Duty: World at War | Կապրալ Ռոյբուկ, ձայն |
2014 | հխ | Metal Gear Solid V: Ground Zeroes | Մեծ շեֆ, ձայնի և շարժման գործողություն |
2015 | հխ | Metal Gear Solid V: The Phantom Pain | Մեծ շեֆ / Բենոմ Սնեյկ, ձայնի և շարժման գործողություն |
2018 | հխ | Call of Duty: Black Ops 4 | Գիդեոն Ջոնս, ձայն և արտաքին տեսք |
Ներկայումս ունի 19 մրցանակ և ևս 53 անվանակարգեր[24], որոնք կինոյի ոլորտում մնացել են առանց հաղթանակի։
Ստորև բերված են գլխավոր մրցանակներն ու անվանակարգերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.