![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Chinin.svg/langhy-640px-Chinin.svg.png&w=640&q=50)
Քինին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Քինին, ալկալոիդ, պարունակվում է քինածառի կեղևում։ Մաքուր վիճակում առաջին անգամ անջատել են 1820 թ.-ին՝ ֆրանսիացի քիմիկոսներ Պիեռ Ժոզեֆ Պելետիեն և Ժոզեֆ Բիենեմե Կավանտուն։ 1944 թ.-ին ամերիկացի քիմիկոսներ Ռոբերտ Վուդվորդը և Վիլյամ Դերինգը իրականացրին քինինի լրիվ սինթեզը։
Քինին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₂₀H₂₄N₂O₂ |
Մոլային զանգված | 5,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 177 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 130-95-0 |
PubChem | 3034034 |
EINECS համար | 205-003-2 |
SMILES | COC1=CC2=C(C=CN=C2C=C1)C(C3CC4CCN3CC4C=C)O |
ЕС | 205-003-2 |
ChEBI | 84989 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Quinine-3D-balls.png/640px-Quinine-3D-balls.png)
Քիմիական կառուցվածքով քինինը բարդ բազմացիկլիկ միացություն է։ Հիմք է, վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում, եթերում, քլորոֆորմում։ Բուժիչ դեղաչափերով ազդում է օրգանիզմի տարբեր համակարգերի վրա. ընկճում է ջերմակարգավորման կենտրոնները, իջեցնում սրտամկանի դրդողականությունը, նվազեցնում կծկողունակությունը, դրդում է արգանդի մկանունքը և ուժեղացնում կծկումները։
Քինինը հակամալարիային դեղամիջոց է։ Թունավոր դեղաչափերով քինինը ճնշում է գլխուղեղի կեղևի գործունեությունը, առաջացնում շշմածություն, գլխապտույտ, փսխումներ և թունավորման այլ ախտանշաններ։