Քիմիական կինետիկա
From Wikipedia, the free encyclopedia
Քիմիական կինետիկա, ֆիզիկական քիմիայի բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է քիմիական պրոցեսների արագությունները։ Քիմիական կինետիկան զբաղվում է ռեակցիայի մեխանիզմների և անցումային վիճակների ուսումնասիրությամբ, գնահատում է տարբեր գործոնների ազդեցությունը քիմիական ռեակցիայի արագության և ելքի վրա, ինչպես նաև կառուցում է մաթեմատիկական մոդելներ, որոնք բնութագրում են քիմիական ռեակցիաների ընթացքի օրինաչափությունները[1]։ 1864 թվականին երկու նորվեգացի քիմիկոսներ սկիզբ դրեցին քիմիական կինետիկայի զարգացմանը. նրանք ձևակերպեցին զանգվածների ազդման օրենքը, ըստ որի ռեակցիայի արագությունը ուղիղ համեմատական է ելանյութերի կոնցենտրացիաներին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կինետիկա (այլ կիրառումներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Molecular-collisions.jpg/640px-Molecular-collisions.jpg)
Քիմիական կինետիկան զբաղվում է ռեակցիաների արագությունների փորձնական որոշմամբ, որից էլ որոշվում է ռեակցիայի արագության կինետիկական հավասարումը և ռեակցիայի արագության հաստատունը։ Համեմատաբար պարզ տեսք ունեն զրոյական կարգի ռեակցիաների կինետիկական հավասարումները, որոնց համար ռեակցիայի արագությունը կախված չէ սկզբնանյութերի կոնցենտրացիաներից։ Լիմիտավորող փուլը որոշում է ռեակցիայի կինետիկան։ Առաջին կարգի ռեակցիաների համար կարելի է օգտագործել քվազիստացիոնառության սկզբունքը, որը կարող է պարզեցնել կինետիկական հավասարում։ Ռեակցիայի ակտիվացման էներգիան փորձնականորեն որոշվում է Էյրինգի և Արենիուսի հավասարումներով։