![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Carole_Lombard_1940.jpg/640px-Carole_Lombard_1940.jpg&w=640&q=50)
Քերոլ Լոմբարդ
From Wikipedia, the free encyclopedia
Քերոլ Լոմբարդ (անգլ.՝ Carole Lombard, իսկական անուն ազգանունը` Ջեյն Էլիս Փիթերս, հոկտեմբերի 6, 1908(1908-10-06)[1][2][3][…], Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 16, 1942(1942-01-16)[1][2][3][…], Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ներկայացված է եղել Օսկար կինոմրցանակի, ընդգրկված է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 23-րդ տեղում։
![]() անգլ.՝ Carole Lombard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1908(1908-10-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 16, 1942(1942-01-16)[1][2][3][…] (33 տարեկան) |
Մահվան վայր | Նևադա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց և Հոլիվուդի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Բահաի |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Frederic C. Peters?[3], մայր՝ Elizabeth Knight?[3] |
Ամուսին(ներ) | Ուիլյամ Փաուել և Քլարկ Գեյբլ |
Պարգևներ և մրցանակներ | |
carolelombard.org | |
Հոր կողմից գերմանական արմատներ ունի, իսկ մոր կողմից` անգլիական։ Ճանաչում է ձեռք բերել 1930-ական թթ. հանդես գալով Հոլիվուդյան մի քանի դասական ֆիլմերում կատակերգական դերերով, դրանցից առավել նշանավորը «Իմ ծառա Գոդֆրի» ֆիլմում Այրին Բալաքի դերն է, որի համար նա ներկայացվել է Օսկարի։ Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղ` համար 6930։
Ամուսնացած է եղել նշանավոր դերասան Կլարկ Գեյբլի հետ։
Մահացել է 1942 թվականին ինքնաթիռի վթարի ժամանակ։ Վթարի հետևանքով մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր 22 մարդիկ։ Թաղված է Գլենդելի Ֆորեսթ-Lաուն գերեզմանատանը։