Քերոլ Էնն Դաֆֆի (անգլ.՝ Carol Ann Duffy, դեկտեմբերի 23, 1955(1955-12-23)[1][2][3][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի անգլալեզու բանաստեղծուհի, դրամատուրգ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակ ( 1988 )[13], Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (2006 թվականի հունվարի 16)։

Արագ փաստեր Քերոլ Էնն Դաֆֆիանգլ.՝ Carol Ann Duffy, Ծնվել է ...
Փակել

2009-2019 թվականներին արժանացել է Բանաստեղծ-դափնեկիր տիտղոսի (այս տիտղոսը նախկինում տրվում էր ցմահ, ժամանակակից Անգլիայում շնորհվում է 10 տարով)։ Նա հայտնի է ինչպես իր ֆեմինիստական հայացքներով, այնպես էլ անթաքույց երկսեռական կողմնորոշմամբ[14][15]։

Կենսագրություն

Քերոլ Էնն Դաֆֆին ծնվել է Գլազգոյում, հինգ եղբայրներից ու քույրերից[16] ավագն է։ Երբ Քերոլը վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Սթաֆորդում նա ավարտել է իգական միջնակարգ դպրոցը։ Ապա ստացել է բակալավրի աստիճան փիլիսոփայության ոլորտում՝ Լիվերպուլի համալսարանում։ 2009 թվականին Դաֆֆին արժանացել է Հերիոթ-Ուաթթի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ 2015 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ[17]։

Ստեղծագործություններ

Thumb
Քերոլ Էնն Դաֆֆիի «Աշխարհի կինը»[18] ստեղծագործության գրքի կազմը

Դաֆֆիի ստեղծագործություններն աչքի են ընկնում պարզությամբ ու ասելիքի մատչելիությամբ,հասանելի են ընթերցողների լայն շրջանակներին։ Նա վարպետորեն կերտում է կանանց, դեռատի աղջիկների հույզերն ու զգացմունքները,նրանց ապրումներն ու մտորումները։ Գրողը չի առարկում,երբ իրեն անվանում են ֆեմինիստ,սակայն պետք է նշել,որ նրա ասելիքի շրջանակն անհամեմատ ավելի լայն է և ընդգրկուն,կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու աշխարհայացքն ավելի ճկուն են,քան այս ուղղության հետևորդներինն է։ Դաֆֆիի պոեզիային բնորոշ է դրամատիկ մենախոսության ձևը։

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Հայերեն անվանում ...
ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանում
2015Աշխարհի կինըThe World's Wife
2007Արցունքի գողըThe Tear Thief
2010ՀափշտակությունRapture
1990Ուրիշ երկիրThe Other Country
1999Կեսգիշերային հանդիպումMeeting Midnight
2003Գողացված մանկությունThe Stolen Childhood
Փակել

Կոչումներ

  • 1995 թվականին ՝ սպա
  • 2002 թվականին ՝ կոմանդոր
  • 2015 թվականին ՝ Բրիտանական կայսրության շքանշանի տիկին-կոմանդոր։

Ծանոթագրություններ

Հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.