![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Carroll_Baker_1964_portrait.jpg/640px-Carroll_Baker_1964_portrait.jpg&w=640&q=50)
Քերոլ Բեյքեր
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Քերոլ Բեյքեր (անգլ.՝ Carroll Baker , մայիսի 28, 1931(1931-05-28)[1][2][3][…], Ջոնսթաուն, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), թոշակի անցած ամերիկյան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի։ 1950-1960 թվականների ընթացքում Բեյքերի խաղացած դերերը կարևոր նշանակություն ունեցան նրա գործունեության մեջ՝ դարձնելով նրան և՛ լուրջ դրամատիկ, և՛ փին ափ դերասանուհի և մոդել։ Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում սովորելուց հետո Բեյքերը 1954 թվականից սկսել է ներկայանալ Բրոդվեյում։ 1956 թվականին Էլիա Կազանը դերասանուհուն առաջարկել է խաղալ Թենեսի Ուիլյամսի երկու պիեսների հիման վրա նկարահանված «Տիկնիկը» ֆիլմի գլխավոր դերում։ Ֆիլմում անտեղյակ պչրուհու դեր մարմնավորելուց հետո Քերոլը Լավագույն դերասանուհի անվանակարգում արժանացել է BAFTA, «Ոսկե գլոբուս», «Օսկար» մրցանակների։
![]() անգլ.՝ Carroll Baker | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1931(1931-05-28)[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Ջոնսթաուն, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | St. Petersburg College? և HB Studio |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, վիպասան, կինոդերասանուհի, գրող և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Jack Garfein? և Donald Burton? |
Երեխա(ներ) | Բլանշ Բեյքեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ շրջանի ֆիլմերում խաղացած դերերից են Ջորջ Սթիվենսի «Հսկա (1956)» ֆիլմը, որտեղ նա համակրանք է տածում Ջեյմս Դինի նկատմամբ և «Բայց ոչ ինձ համար (1959 ֆիլմ)» ռոմանտիկ կատակերգությունը։ 1961 թվականին Բեյքերը հայտվել է «Ինչ-որ վայրի բան» վիճահարույց ֆիլմի կենտրոնում, որի ռեժիսորը նրա այդ ժամանակվա ամուսինն էր՝ Ջեք Գարֆեյնը։ Բեյքերին առաջարկվել էր խաղալ բռնաբարության զոհի խոցելի կերպար։ Դրանից հետո՝ 1950-1960-ականներին, Բեյքերը շարունակել է նկարահանվել մի քանի քննադատության արժանացած արևմտյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեծ երկիրը» (1958), «Ինչպես արևմուտքը հաղթեց» (1962), «Շայենների աշուն» (1964) ֆիլմերը
1960-ականների կեսերին դերասանուհին պայմանագիր է կնքել Paramount Pictures-ի հետ։ «Կարպետագողերը» (1964) ֆիլմում հեդոնիստական այրու կերպարով հանդես գալուց հետո նա սկսել է համարվել սեքս սիմվոլ։ Ֆիլմի պրոդյուսեր Ջոզեֆ Լևինը, մինչ կենսագրական «Հարլոու» ֆիլմում Բեյքերին Ջին Հարլոուի կերպարում ներկայացնելը, նրան նկարահանել է «Սիլվիա» նովելում։ Չնայած նշանակալի նախահրապարակումներին՝ «Հարլոու» ֆիլմն արժանացել է մեծ քննադատությունների, որի պատճառով 1966 թվականին Բեյքերը խզել է կապերը Paramount Pictures-ի և Levine-ի հետ՝ տեղափոխվելով Իտալիա։ Եվրոպայում ապրելով 10 տարի՝ նա նկարահանվել է ջալլո ոճի և սարսափ ֆիլմերում՝ ինչպիսիք են «Օրգազմո», «Սառույցի դանակ» ֆիլմերը։
1980-ական թվականներին Բեյքերը հայտնվեց մի շարք ճանաչված ֆիլմերի հիմնական դերերում, ինչպիսիք են՝ «Star 80» իրական հանցագործական դրաման, որտեղ նա մարմնավորում էր սպանության զոհ դարձած Դորթի Ստրաթենի մոր կերպարը։ Դերասանուհին խաղացել է նաև Ռիչարդ Վրայթի նովելի մոտիվներով նկարահանված «Native Son» (1986) ֆիլմում։ 1987 թվականին եղել է «Ironweed» ֆիլմի (1987) աշխատանքներին աջակցող խմբի մեջ։
1990-ականների ընթացքում բազմաթիվ հեռուստատեսություններ նրան հրավիրում էին մարմնավորելու տարբեր դերեր, ինչպես օրինակ՝ «Murder, She Wrote», «L.A. Law», «Roswell» ֆիլմերում ստանձնած կերպարները։ Նա նաև մասնակցություն է ունեցել մեծ եկամուտ ապահովող ֆիլմերի՝ «Մանկապարտեզի ոստիկանը» (1990), «Խաղը» (1997) ստեղծման գործընթացներում։ Նա պաշտոնապես թոշակի է անցել 2002 թվականից։ Դերասանությունից բացի, Բեյքերը նաև հեղինակն է երկու ինքնակենսագրական գործի և մեկ նովելի։