From Wikipedia, the free encyclopedia
Քերի Հոսկինս (անգլ.՝ Kerri Ann Hoskins Reavis, փետրվարի 20, 1970[1], Cambridge, Մինեսոտա, ԱՄՆ), նախկին ամերիկացի մոդել և դերասանուհի, որը համակարգչային խաղերում խաղացել է որոշ կերպարների դեր։ Ներկայումս զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ որպես նկարիչ և լուսանկարիչ։
Քերի Հոսկինս անգլ.՝ Kerri Hoskins | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Cambridge, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Kerri Hoskins Վիքիպահեստում |
Քերի Հոսկինսը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Բազմազավակ ընտանիքում նա ութ երեխաներից մեկն էր և «միակը, որ գեյմեր չէր», ինչպես ավելի ուշ խոստովանել է ինքը՝ Հոսկինսը[2]։ Քերին ունի մեկ եղբայր և վեց քույր։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումով խորթ հայրը Վիետնամի պատերազմի վետերան էր, և ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[3]։ 16 տարեկանում Քերին որպես աղջիկ-ցրիչ աշխատանք է ստացել կարտինգ-կենտրոնի ճաշարանում և շուտով ստացել է մենեջերի օգնականի պաշտոնը[2]։ Հոսկինսը« Փլեյբոյի» մոդել էր, երբ նրան առաջարկել են մասնակցել համակարգչային խաղերի մշակմանը[3]։ Առավել հայտնի է Սոնյա Բլեյդի դերով՝ բազմազան կերպարանափոխումներով՝ սկսած «Mortal Kombat 3»-ի հայտնվելով, որից հետո Հոսկինսը շրջագայել է ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ կերպավորելով Սոնյային «Mortal Kombat: Live Tour»-ում[4]։ Նա նաև հայտնվել է «Midway Games»-ի մի շարք այլ համակարգչային խաղերում, ներառյալ «Revolution X»-ը և «NBA Jam»-ը, որպես թաքնված կերպար ներկա է «NBA Showtime. NBA NBC»-ում։
Երկու տարվա ընթացքում Հոսկինսը սովորել է Թանսուդո կորեական մարտարվեստը[5], ընդորում Թոն Թոբիասը նշում էր, որ «նա իսկապես լավն է» և կարող է «տղայի պես հարվածել»[6]։ Ավելի ուշ նա աշխատել է որպես ֆիտնեսի անձնական մարզիչ, մասնակցել բարեգործական մարաթոնյան վազքի և առողջ ապրելակերպի կոչ է արել «բոլոր տեսակի դեղերի և բժիշկների փոխարեն»[7]։ 2001 թվականի վերահրատարակված հոդվածի համաձայն՝ նա վերցրել է Սքոթ Բրենսոնի՝ ամուսնու ազգանունը, որի հետ 1994 թվականին ամուսնացել է, բնակվում է Հյուսիսային Օրորում՝ Իլինոյս նահանգում, որտեղ նա մեծացնում է ուղեղային ծանր կաթվածով երկվորյակ տղաներին։ Նա ունի չորս երեխա ՝ Լիան, Սեմը, Լյուքը և Զաքարի[8]։ Նա մոդելային բիզնեսից հեռացել է 1997 թվականին՝ ամբողջությամբ ընտանիքին և երեխաների խնամքին նվիրվելու համար[9]։ Քերի Հոսկինս-Բրենսոնը, հավատարիմ մնալով ժողովրդավարական հայացքներին, 2012 թվականին առաջադրվել էր Քեյն շրջանի կառավարչական խորհրդում[10]։ 2017 թվականին նա պաշտոնապես ամուսնալուծվել է և ամուսնացել մեկի ուրիշի հետ, ներկայումս կրում է Ռիվիս ազգանունը։
Քերին փորձում է 155 գալոն տարողությամբ ջրամբարում բուծել վայրի ծովային կենդանիների[2]։ Նրա պապը պրոֆեսիոնալ նկարիչ էր, մայրը նույնպես նկարում էր, իսկ ինքը՝ Քերին, սկսել է նկարել 2012 թվականին[3]։ Հարցազրույցում, որը տվել է Հոսկինսը երկու տարի անց, նա ասել է, որ «նա մի փոքր սովորել է ավագ դպրոցում, չնայած՝ ավելի քան 20 տարի վրձին չի վերցրել ձեռքը»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.