Քերիչ
From Wikipedia, the free encyclopedia
Քերիչ, խոհանոցային պարագա` մթերքները մանրացնելու համար (օրինակ` պանիր, բանջարեղեն և այլն)։
Քերիչի մակերևույթը սովորաբար ունենում է բազմաթիվ անցքեր նրանց հարող ատամիկներով։ Ատամիկները կտրիչի դեր են կատարում, իսկ անցքերի միջով անցնում է մանրացված մթերքը։ Տարբեր չափերով մանրացման համար քերիչներն ունենում են տարբեր չափերի ատամիկներով մի քանի մակերեսներ։ Քերիչների մի քանի տեսակներ բացվածքներ չեն ունենում։ Կան նաև ուղղանկյունաձև կտրիչով և ուղղանկյուն բացվածքով քերիչների տեսակներ։ Քերիչի սկզբունքները նույնն են, ինչ բանջարեղենի կտրիչները
Բթացած քերիչները կարելի է սրել համապատասխան նրբախարտոցով։