անգլիացի հեղինակ, խոսնակ From Wikipedia, the free encyclopedia
Քեն Ռոբինսոն (անգլ.՝ Sir Ken Robinson, մարտի 4, 1950[1][2], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 21, 2020[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի հեղինակ, խոսնակ և ստեղծագործական մտածողության զարգացման, կրթական համակարգերի, նորարարության պետական ու հասարակական կազմակերպությունների միջազգային խորհրդական։ Նա եղել է Գեղարվեստական նախագծերի դպրոցի տնօրենը (անգլ.՝ The Arts in Schools Project; 1985—1989), Ուորիքի համալսարանի գեղարվեստի կրթության ամբիոնի պրոֆեսոր (1989-2001)։
Քեն Ռոբինսոն անգլ.՝ Ken Robinson | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1950[1][2] |
Ծննդավայր | Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 21, 2020[3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լիդսի համալսարան, Լոնդոնի համալսարան, Liverpool Collegiate School?, Wade Deacon High School? և Bretton Hall College? |
Մասնագիտություն | education expert, speaker, գրող, դաստիարակ, կոնֆերանսիե և documentary participant |
Աշխատավայր | Ուորիքի համալսարան, Hong Kong Academy for Performing Arts? և Government of Singapore? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | sirkenrobinson.com |
Ken Robinson Վիքիպահեստում |
2003 թվականի հունիսին Եղիսաբեթ II թագուհին կրթության ոլորտում արժանիքների համար նրան շնորհել է ասպետի կոչում։
2011 թվականին նա ստացել է Lego Prize մրցանակ 100 000 ԱՄՆ դոլարի չափով[6]։
Ռոբինսոնը ծնվել է Լիվերպուլում (Անգլիա), Ջեյմս և Էթել Ռոբինսոնների ընտանիքում. յոթ երեխաներից մեկն էր։ Նրա եղբայրներից մեկը՝ Նիլը, դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[7]։ Դժբախտ պատահարից հետո նրա հայրը կաթվածահար է եղել։ Ռոբինսոնը չորս տարեկանում հիվանդացել է պոլիոմիելիտով։ Հաճախել է Մարգարեթ Բիվանի հատուկ դպրոց՝ պոլիոմիելիտի ֆիզիկական ազդեցությունների պատճառով, ապա Լիվերպուլի համալսարանական դպրոց (1961-1963) և Ուեյդ Դիկոնի վարժարան Չեշիրում (1963-1968)։
1981 թվականին ավարտել է ասպիրանտուրան Լոնդոնի համալսարանում՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան (PhD)[Ն 1][8]:
Ռոբինսոնը մահացել է 2020 թվականի օգոստոսի 21-ին 70 տարեկան հասակում՝ քաղցկեղի կարճատև հիվանդությունից հետո[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.