From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Քեննեթ Քեն Գրիֆֆի Կրտսեր (անգլ.՝ George Kenneth "Ken" Griffey, Jr., նոյեմբերի 21, 1969[1][2], Donora, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, ով որպես աութֆիլդեր բեյսբոլի գլխավոր լիգայում խաղացել է 22 մրցաշրջան։ Պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը նա անցկացրել է «Սիեթլ Մարիներս» և «Ցինցինատի Ռեդս» ակումբներում, ինչպես նաև որոշ ժամանակ՝ «Չիկագո Ուայթ Սոքսում»։ MLB բոլոր աստղերի հանդիպումների 13-ակի մասնակից, Գրիֆֆինը համարվում է բեյսբոլի պատմության մեջ լավագույն «հոմ-րան»-երից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա 630 հոմ-րան է խփել, ինչը MLB պատմության մեջ հանդիսանում է վեցերորդ ցուցանիշը։ Գրիֆֆին նաև լավ պաշտպան էր և հաղթել է 10 Գոլդեն գլուվ մրցանակ՝ ցենտրֆիլդերի շրջանում։ Նա կիսում է MLB ռեկորդը անընդմեջ անցկացրած խաղերի քանակով, որոնցում խփել է հոմ-րան[5]։
Քեն Գրիֆֆի Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1969[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Donora, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բեյսբոլիստ և օդաչու |
Ծնողներ | հայր՝ Ken Griffey, Sr.? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | National Baseball Hall of Fame and Museum?[4][2] |
Երեխաներ | Trey Griffey? |
Ken Griffey, Jr. Վիքիպահեստում |
Գրիֆֆին շահավետ գործարքներ է կնքել այնպիսի աշխարհահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են Նայքը և Նինթենդոն։ նրա ժողովրդականությունը լավ է ազդել MLB-ի վրա[6][7]։
Ներկայումս Գրիֆֆին որպես հատուկ խորհրդատու աշխատում է Սիեթլ Մարիներսի կազմում։ 2013 թվակիանի օգոստոսի 10-ին Գրիֆֆին դարձավ յոթերորդ մարդը, ով ընդգրկվեց Մարիներսի «Փառքի սրահում»։ Կենը հանդիսանում է MLB-ի նախկին խաղացող Կեն Գրիֆֆի ավագի որդին։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1991 | Հարրին և Հենդերսոնները | Գրիֆֆի | Դրվագ․ «Հոր և որդու խաղը» |
1992 | Սիմփսոնները | Գրիֆֆի | Դրվագ․ «Հոմերը չղջիկի մոտ» |
1994 | The Fresh Prince of Bel-Air | Գրիֆֆի | Դրվագ․ «Սիրող սրտեր» |
1994 | Little Big League | Գրիֆֆի | «Սիեթլ Մարիներսի» հետ |
2001 | Summer Catch | Գրիֆֆի | «Ցինցինատի Ռեդսի» հետ |
2015 | «Downtown», երաժշտական տեսահոլովակ՝ «Macklemore & Ryan Lewis»։ | Գրիֆֆի | Հաղթել է լավագույն տեսահոլովակը 2015 թվականի MTV Europe Music Awards-ում |
2020 | Superintelligence | Գրիֆֆի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.