![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/KennyGHWOFMay2013.jpg/640px-KennyGHWOFMay2013.jpg&w=640&q=50)
Քենի Ջի
From Wikipedia, the free encyclopedia
Քենեթ Բրյուս Գորելիկ (անգլ.՝ Kenneth Bruce Gorelick, հունիսի 5, 1956(1956-06-05)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), հայտնի է որպես Քենի Ջի (անգլ.՝ Kenny G), ամերիկացի սաքսոֆոնահար, որն ըստ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (անգլ.՝ Recording Industry Association of America) վիճակագրության մտնում է բոլոր ժամանակների 25 ամերիկացի երաժիշտների ցանկի մեջ, որոնց ալբոմներն ամենաշատն են վաճառվում։ 1993 թվականի «Գրեմմի», «Soul Train», «Համաշխարհային երաժշտական», «NAACP Image» մրցանակների և 1994 թվականի «Լավագույն ժամանակակից արտիստ» անվանակարգում «Համաամերիկյան երաժշտական» մրցանակի դափնեկիր։ Այսօր Քենի Ջին մտնում է արտիստների այն տասնյակի մեջ, որոնց ալբոմներն ամբողջ աշխարհում ամենաշատն են վաճառվում։ Նրա վաճառված սկավառակների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 միլիոն օրինակ[4]։ Բացի մեներգային ալբոմներից, Քենին նաև մասնակցել է այնպիսի արտիստների ալբոմների աշխատանքներին, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Արետա Ֆրանկլինը և Նատալի Քոուլը[5]։
Քենի Ջի | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | Kenny G |
Ծնվել է | հունիսի 5, 1956(1956-06-05)[1] (68 տարեկան) Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | smooth jazz, adult contemporary music? և թեթև երաժշտություն[3] |
Մասնագիտություն | սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն[3] և ալտ սաքսոֆոն |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Concord Records և Բերտելսմանի երաժշտական խումբ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Franklin High School? և University of Washington Michael G. Foster School of Business? |
Պարգևներ | |
Կայք | kennyg.com |
Ստորագրություն | |
![]() |
Քննադատները դասակարգում են նրան՝ որպես Նյու էյջ ոճի սաքսոֆոնահար։ Քենի Ջիի երաժշտական ոճն անվանում են «հարթ», «հոգևոր», մեղեդային և ռոմանտիկ ջազ, ռիթմ-ջազ, փոփ-բլյուզ և ֆանկ։ Քենի Ջին նվագում է ջազային թեմաներ տենոր և սոպրանո սաքսոֆոններով առանց կտրուկ իմպրովիզացիաների[6]։ Նա միակ ջազային սաքսոֆոնահարն է, ում սինգլները ներկայացված են փոփ-չարտերում։ 1980-ական թվականների կեսերից նրա անունը դարձել է սմուս-ջազ անվան հոմանիշը, ինչպես նաև այնպիսի հասկացության, ինչպիսին է «ժամանակակից երաժշտություն մեծերի համար»[7]։ Որոշ երաժշտական քննադատներ նշում են, որ այսօր Քենի Ջին «փոփ-կատարողներից ամենաջազայինն է և ջազայիններից ամենահայտնին»[8]։