![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Candice_Bergen_%2528Boston_Legal%2529_%2528cropped%2529.jpg/640px-Candice_Bergen_%2528Boston_Legal%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Քենդիս Բերգեն
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Քենդիս Փաթրիշա Բերգեն (անգլ.՝ Candice Patricia Bergen, մայիսի 9, 1946(1946-05-09)[1][1][2][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասանուհի[4], լուսանկարիչ, ֆոտոմոդել, գրող[5]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Մրֆի Բրաուն» և «Բոստոնի իրավաբանները» սերիալներում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու շնորհիվ։ Ընդ որում՝ Մրֆի Բրաունի կերպարը մարմնավորելու համար արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» և հինգ «Էմմի» մրցանակի։ Հիշատակության են արժանի նրա դերակատարումները նաև «Սկսել սկզբից» և «Գանդի» ֆիլմերում[6], որոնցից առաջինի համար առաջադրվել է «Օսկար», երկրորդի համար՝ BAFTA կինոմրցանակի։
Դերասանական կրթության Քենդիսին տվել է նրա մայրը՝ նախկին ֆոտոմոդել Ֆրենսիս Բերգենը։ Քենդիսը սովորել է լեզուներ և ֆոտոլրագրություն Վաշինգտոնում, այնուհետև Փենսիլվանիայում և Շվեյցարիայում։ 1980 թ-ին ամուսնացել է ֆրանսիացի ռեժիսոր Լուի Մալի հետ։ Բերգենը լավ տիրապետում է ֆրանսերենին և իսպաներենին։