From Wikipedia, the free encyclopedia
Քեյ Այվի (անգլ.՝ Kay Ellen Ivey, հոկտեմբերի 15, 1944[1], Camden, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Ալաբամայի 54-րդ նահանգապետը (2017 թվականից)։
Քեյ Այվի անգլ.՝ Kay Ivey | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Օբերնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դպրոցի դասատու |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Camden, Ալաբամա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kay Ellen Ivey |
Կայք՝ | governor.alabama.gov/governor/ |
Ինքնագիր | |
Ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 15-ին Քեմդեն (Ալաբամա) փոքրիկ քաղաքում, որտեղ նրա պապը անասնապահական ֆերմա էր ունեցել։ 1962 թվականին առաջին անգամ ներգրավվել է քաղաքականության մեջ՝ նահանգի մակարդակով ներկայացնելով Ուիլքոքսի շրջանի միջնակարգ դպրոցը՝ լինելով Alabama Girls State-ի ղեկավարի տեղակալ։ Այնուհետև ներկայացրել է Ալաբաման Վաշինգտոնում, որտեղ ծանոթացել է սենատոր Մարգարեթ Չեյզ Սմիթին՝ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կնոջը, որը տարբեր ժամանակներում Կոնգրեսի երկու պալատներում է եղել։ Այվին ավարտել է Բերնսկի համալսարանը՝ հանդիսանալով «Ալֆա Գամմա Դելտա» ընկերության նախագահ ուսուցման ողջ ընթացքում, բոլոր չորս տարիները նույնպես ներառվել են համալսարանի ուսանողական ինքնակառավարման մեջ։ Ակտիվորեն մասնակցել է Լեռլին Ուոլեսի նախընտրական քարոզարշավին, որը 1967 թվականին դարձել Է Ալաբամայի առաջին կին նահանգապետը։ Նույն թվականին Այվին ամուսնացել է և մեկնել Կալիֆորնիա։ Ավելի ուշ վերադարձել է իր հայրենի նահանգ և սկսել է աշխատել Merchants National Bank-ում, որտեղ նա վերահսկում էր ֆինանսական կրթության ծրագրերը՝ դպրոցներում[2]։ 1979 թվականին նա թողեց այդ աշխատանքը և վերադարձավ քաղաքականություն։
2010 թվականին ընտրվել է Ալաբամայի փոխնահանգապետ, 2014 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում[3].
2017 թվականի ապրիլի 10-ին Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին, որի դեմ իմպիչմենտի ընթացակարգ էր սկսվել ֆինանսական խախտումների և օգնականի հետ կապի պատճառով, պաշտոնաթող Է եղել, և նույն օրը նահանգապետի պաշտոնը ստանձնել Է Քեյ Այվին[4][5][6]։
2018 թվականի նոյեմբերի 6-ին առաջին անգամ հաղթել է նահանգապետի ընտրություններում, որտեղ նրա մրցակիցն Է դեմոկրատների թեկնածու Տասկալուսայի քաղաքապետ Ուոլթեր Մեդոքսը։ Դիտորդների կարծիքով՝ այս հաջողության մեջ զգալի դեր են խաղացել Ալաբամայում գործազրկության ցածր ցուցանիշները[7]։
2019 թվականի մայիսի 15-ին ստորագրել է նահանգի օրենքը՝ «մարդկային կյանքի պաշտպանության մասին ակտը», որը 1973 թվականից ի վեր ներառում է ԱՄՆ-ում աբորտների նկատմամբ ամենախիստ սահմանափակումները։ Ակտն աբորտ է թույլ տալիս բացառապես այն դեպքում, եթե հղիությունը մահացու վտանգ է ներկայացնում կնոջ համար, բացառություններ չի անում բռնաբարության և արյունապղծության զոհերի համար։ Ըստ օրենքի 99 տարվա ազատազրկում է սպասվում այն բժշկին, ով առանց թույլտվության աբորտ կիրականացնի[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.