From Wikipedia, the free encyclopedia
Քեյ-քար[1], Kei car, K-cars կամ կեյձիդոսյա (ճապ.՝ 軽自動車, բառացի՝ «փոքր ավտոմեքենա»), փոքր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մարդատար ավտոմեքենաների, ֆուրգոնների և փիքափների ճապոնական կատեգորիա։
Քեյ-քար | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | vehicle size class? և motor vehicle type? |
Երկիր | Ճապոնիա |
Դաս | ավտոմեքենա |
Kei cars Վիքիպահեստում |
Քեյ-քար կատեգորիան ստեղծվել է 1949 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից, որից հետո դրա չափորոշիչները մի քանի անգամ վերանայվել են։ Այդ չափորոշիչները առանձնացնում են տրանսպորտային միջոցի առավելագույն չափսերը, ծավալը և շարժիչի ելքային հզորությունը։ Այս սահմանափակումների ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատերերը օգտվում են հարկային և ապահովագրական արտոնություններից։ Ճապոնիայի գյուղական շրջանների մեծ մասում քեյ-քարի օգտագործման համար չի պահանջվում կայանման վայրի առկայության մասին վկայագիր[2][3][4]։
Քեյ-քարերը մեծ հաջողություն ունեն Ճապոնիայում․ 2016 թվականին դրանք կազմել են նոր մեքենաների վաճառքի ավելի քան մեկ երրորդը, թեև դրանց բաժինը ընկել է 2013 թվականի ռեկորդային 40 տոկոսից[5][6]։ Սակայն այս կատեգորիայի մեքենաները չափազանց փոքր են և մասնագիտացված, որպեսզի շատ մոդելներ կարողանան շահութաբեր լինել արտասահմանյան շուկաներում[7]։ Ուշագրավ բացառություններ են համարվում Suzuki Alto և Suzuki Jimny մոդելները, որոնք պարբերաբար արտահանվում են 1980 թվականից ի վեր։
Շատ քեյ-քարեր մշակվել և արտադրվել են Ճապոնիայում, բայց որպես քեյ-քար՝ Ճապոնիա են ներմուծվել վաճառքի համար արտասահմանյան մոդելներ ևս։
Քեյ-քարերը կրում են դեղին պետհամարանիշներ (սև համարներ դեղին ֆոնի վրա մասնավոր օգտագործման համար և դեղին համարներ սև ֆոնի վրա առևտրային օգտագործման համար)[3]։ Ճապոնիայի կառավարության չափորոշիչները թելադրում են չափի, հզորության և տեղաշարժման նորմեր քեյ-քարերի համար։
Քեյ-քարերի չափորոշիչներ[8][9]՝
Ամսաթիվ | Առավելագույն երկարություն | Առավելագույն լայնություն | Առավելագույն բարձրություն | Շարժիչի առավելագույն ծավալ | Առավելագույն հզորություն | Ուղևորների առավելագույն քանակ | Առավելագույն բեռնունակություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Քառատակտ | Երկտակտ | |||||||
1949 թվականի հուլիսի 8 | 2,8 մ | 1 մ | 2 մ | 150 սմ³ | 100 սմ³ | n/a | 4 | 350 կգ |
1950 թվականի հուլիսի 26 | 3 մ | 1,3 մ | 300 սմ³ | 200 սմ³ | ||||
1951 թվականի օգոստոսի 16 | 360 սմ³ | 240 սմ³ | ||||||
1955 թվականի ապրիլի 4 | 360 սմ³ | |||||||
1976 թվականի հունվարի 1 | 3,2 մ | 1,4 մ | 550 սմ³ | |||||
1990 թվականի մարտի 1 | 3,3 մ | 660 սմ³ | 47 kW, 64 ձիաուժ | |||||
1998 հոկտեմբերի 1 | 3,4 մ | 1,48 մ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.