Քեյթ Շեփարդ
From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Ուիլսոն Շեփարդ (անգլ.՝ Kate Sheppard, մարտի 10, 1847(1847-03-10)[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] - հուլիսի 13, 1934(1934-07-13)[3][4], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա[5]), Նոր Զելանդիայի սուֆրաժիստուհիների շարժման ամենահայտնի անդամներից մեկը և երկրի ամենահայտնի սուֆրաժիստը։ Ծնվել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ 1868 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Նոր Զելանդիա։ Այնտեղ դարձել է տարբեր կրոնական և հասարակական կազմակերպությունների, այդ թվում` «Քրիստոնեական սթափ կանանց միության» (WCTU) ակտիվ անդամ։ 1887 թվականին նշանակվել է WCTU-ի` ընտրական իրավունքի և օրենսդրության ղեկավար և օգտագործել է պաշտոնը Նոր Զելանդիայում կանանց ընտրական իրավունքի գործն առաջ մղելու համար։
Քեյթ Շեփարդ | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1847(1847-03-10)[1] |
Ծննդավայր | Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | հուլիսի 13, 1934(1934-07-13)[3][4] (87 տարեկան) |
Մահվան վայր | Քրայսթչորչ, Նոր Զելանդիա[5] |
Գերեզման | Addington Cemetery |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Նոր Զելանդիա |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական ակտիվիստ, սուֆրաժիստ, տնտեսագետ, հրատարակիչ, լրագրող և սուֆրաժիստ |
Ամուսին | William Lovell-Smith?[5] |
Անդամություն | National Council of Women of New Zealand? |
Ստորագրություն | |
Kate Sheppard Վիքիպահեստում |
Քեյթ Շեփարդը հանրայնացրել է կանանց ընտրական իրավունքի թեման` կազմակերպելով խնդրագրեր և հասարակական հանդիպումներ, մամուլին նամակներ գրելով և քաղաքական գործիչների հետ կապեր հաստատելով։ Եղել է «Սպիտակ ժապավեն» թերթի խմբագիրը։ Իր հմուտ գրելու և համոզիչ հասարակական խոսքի միջոցով հաջողությամբ հանդես է եկել կանանց ընտրական իրավունքի օգտին։ Նրա «Տասը պատճառ, թե ինչու Նոր Զելանդիայի կանայք պետք է քվեարկեն, և Արդյո՞ք կանայք պետք է քվեարկեն» գրքույկները նպաստել են գործին։ Այս աշխատանք ամփոփվել է 30.000-անոց ստորագրահավաքով, որը ներկայացվել է խորհրդարանին` կանանց ընտրական իրավունք տրամադրելու պահանջով։ Արդյունքում, Նոր Զելանդիան դարձել է առաջին երկիրը, որը հաստատել է համընդհանուր ընտրական իրավունք։
Շեփարդը եղել է Նոր Զելանդիայի` 1896 թվականին հիմնված Կանանց ազգային խորհրդի առաջին նախագահը։ Նաև օգնել է բարեփոխել այդ կազմակերպությունը 1918 թվականին։ Հետագա կյանքի ընթացքում ճամփորդել է դեպի Բրիտանիա և օգնել այնտեղ ընտրական իրավունքների համար իրականացվող գործողություններին։ Վատառողջ լինելով` վերադարձել է Նոր Զելանդիա, որից հետո շարունակել է հոդվածներ գրել կանանց իրավունքների մասին, թեև քաղաքականապես ավելի պասիվ է դարձել։ Մահացել է 1934 թվականին՝ առանց ժառանգ թողնելու։
1991 թվականին Շեփարդը Նոր Զելանդիայի 10 դոլարանոց թղթադրամի դիմերեսին փոխարինել Է Եղիսաբեթ II-ին։