Քեմպեր (ֆր.՝ Quimper, բրետոներեն՝ Kemper), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան երկրամասում, որի կազմի մեջ մտնող Ֆինիստեր դեպարտամենտի, ինչպես նաև Քեմպերի շրջանի վարչական կենտրոնն է։ Բաժանված է երկու կանտոնի՝ Քեմպեր-1 և Քեմպեր-2։ Եղել է Կոռնուայ պատմական մարզի մայրաքաղաքը և ներկայումս էլ համարվում է այդ անվանումով հայտնի տարածաշրջանի կենտրոնը։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 490, Բրետանի վարչական կենտրոնից՝ Ռենից 200 կիլոմետր դեպի արևմուտք, ֆրանսիական Բրեստ նավահանգստային քաղաքից 72 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5], երեք գետերի՝ Օդեի, Ստեիրի ու Ժեի միախառնման վայրի մերձակայքում, ինչի հետ էլ կապված է քաղաքի անվանումը
(բրետոներեն Kemper նշանակում է «գետերի միախառնում»)։ Համայնքի տարածքով անցնում է ազգային N165 ավտոմայրուղին։ Քաղաքն ունի երկաթուղային կայարան։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 63 235[6], 2019 թվականի տվյալներով՝ 63 283: человека. Населення — 63 235 осіб (2011)[6].
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել