From Wikipedia, the free encyclopedia
Քեմերոն Բոյս (անգլ.՝ Cameron Boyce, մայիսի 28, 1999, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 6, 2019[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պարող, հայտնի է «Հայելիներ», «Արծվի աչք», «Համադասարանցիները», «Հետնորդները», «Հետնորդները 2» գեղարվեստական ֆիլմերում և Disney ալիքի «Ջեսի» սերիալում կատարած դերերով։
Քեմերոն Բոյս անգլ.՝ Cameron Boyce | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1999 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 6, 2019[1][2] (20 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Oak Park High School? և Sherman Oaks Center for Enriched Studies? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի և աշկենազի |
Մասնագիտություն | պարող, մոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մանկական դերասան, հնչյունավորող և դերասան |
Ընտրանի | Ջեսսի և Descendants? |
Ծնողներ | հայր՝ Victor Boyce?, մայր՝ Libby Boyce? |
Պարգևներ և մրցանակներ | |
thecameronboycefoundation.org thecameronboycefoundation.com thecameronboycefoundation.networkforgood.com | |
Քեմերոնն ապրում է Լոս Անջելեսում մոր՝ Լիբի Բոյսի ու կրտսեր քրոջ՝ Մայայի հետ։ Հետաքրքրվում է հիփ-հոփով, բրեյք դանսով, խաղում է բասկետբոլ։ Իր չորս ընկերների հետ կազմել է բրեյք դանսի X-MOB խումբը[3]։ 2017 թվականին Քեմերոնն ավարտել է դպրոցը Կալիֆոռնիայում։
2008 թվականի մայիսին Բոյսն առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրանին Panic! At the Disco ռոք խմբի «That Green Gentleman (Things Have Changed)» սինգլի (Pretty. Odd. ալբոմից) տեսահոլովակում։ Նույն թվականի հուլիսին նա կատարել է երկրորդական դեր «Գլխավոր հոսպիտալ։ Գիշերային հերթափոխ» գիշերային օճառային օպերայում[4]։ Օգոստոսին նա խաղացել է «Հայելիներ» սարսափ ֆիլմում և նկարահանվել «Արծվի աչք» ֆիլմում[5][6]։ 2010 թվականի հունիսին Բոյսը կատարել է Քեյթի Ֆեդերի դերը «Համադասարանցիները» կատակերգությունում[7]։
2011 թվականի ապրիլին որպես հյուր հայտնվել է Disney ալիքի «Բռնվիր, Չարլի սերիալում։ Նույն ամսում նա՝ որպես պարողներից մեկը, Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի օրը ելույթ է ունեցել American Broadcasting Company ալիքի «Պարեր աստղերի հետ» շոուում[3]։ Նույն թվականի հունիսին նա կատարել է ոչ մեծ դեր «Ջոդի Մոդին ու ոչ ձանձրալի ամառը» ընտանեկան կատակերգությունում՝ մարմնավորելով Ջուդիի դասընկերներից մեկին։ Մեկ ամիս անց նա եղել է պարողներից մեկը Disney ալիքի «Պարային համաճարակ» սերիալում (մեկ սերիա)[3][8]։ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականը Բոյսը կատարել է գլխավոր դերերից մեկը (Լյուկ Ռոս) Disney ալիքի «Ջեսի» հեռուստասերիալում[9][10]։ 2013 թվականի հուլիսին թողարկվել է «Համադասարանցիները» ֆիլմի երկրորդ մասը, որում նույնպես խաղացել է Քեմերոնը։ Նա նկարահանվել է նաև Disney ալիքի «Հետնորդները» ֆիլմում՝ կատարելով Սթերվելլա դե Վիլի որդու՝ Կառլոսի դերը։ 2017 թվականին թողարկվել է ֆիլմի երկրորդ մասը, որում նույնպես նա մարմնավորել է Կառլոսին[9]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Հայելիներ | Mirrors | Մայքլ Կարսոն |
2008 | ֆ | Արծվի աչք | Eagle Eye | Սեմ Հոլոմեն |
2008 | ս | Գլխավոր հոսպիտալ։ Գիշերային հերթափոխ | General Hospital: Night Shift | Մայքլ Քեյթս կրտսեր |
2010 | ֆ | Համադասարանցիները | Grown Ups | Էեյթի Ֆեդեր |
2010 | ս | Արտակարգ պարողների լեգեոն | The Legion of Extraordinary Dancer | պատանի Ջասպեր Ջեյմս |
2011 | ս | Բռնվիր, Չարլի | Good Luck Charlie | կեղծ Գեյբ Դանկան |
2011 | ֆ | Ջոդի Մոդին ու ոչ ձանձրալի ամառը | Judy Moody and the Not Bummer Summer | Հանթեր |
2011 | ս | Պարային համաճարակ | Shake It Up | պարող |
2011-2015 | ս | Ջեսի | Jessie | Լյուկ Ռոս |
2012 | ս | Օսթին և Էլի | Austin & Ally | Լյուկ Ռոս |
2012-2015 | ս | Jake and the Never Land Pirates | Ջեյք | |
2013 | ֆ | Համադասարանցիները 2 | Grown Ups 2 | Քեյթի Ֆեդերр |
2014 | ս | Կատարելագործված Սարդ-Մարդը | Ultimate Spider-Man | Լյուկ Ռոս |
2015 | ս | Լիվն ու Մեդին | Liv and Maddie | Կրեգ |
2015 | ֆ | Հետնորդները | Descendants | Կառլոս |
2015-2017 | ս | Գեյմերի օրագիրը | Gamer's Guide to Pretty Much Everything | Քոնոր |
2015-2017 | ս | Հետնորդները։ Չարագործների աշխարհը | Descendants: Wicked World | Կառլոս |
2016 | ս | Սև կոդ | Code Black | Բրոդի |
2016 | ս | Ամառային ճամբար | Bunk'd | Լյուկ Ռոս |
2017 | ֆ | Հետնորդները 2 | Descendants 2 | Կառլոս |
2017 | ս | Սարդ-մարդը | Spider-Man | Գերման Շուլց / Շոկեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.