Քեմբրիջ
քաղաք Անգլիայում / From Wikipedia, the free encyclopedia
Քեմբրիջ[2] (անգլ.՝ Cambridge), համալսարանական քաղաք Անգլիայի արևելյան հատվածում՝ Քեբրիջշչերի վարչական շրջանում։ Գտնվում է Քեմ գետի ափին[Ն 1]՝ Լոնդոնից մոտավորապես 50 մղոն (80 կմ) հեռավորության վրա։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Քեմբրիջի բնակչությունը կազմում է 123,867 մարդ, որոնց թվին են դասվում նաև քաղաքում ուսանող 24,486 ուսանողներ[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քեմբրիջ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Քեմբրիջ | |||
անգլ.՝ Cambridge | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկրամաս | ԱնգլիաԱնգլիա | ||
Շրջան | Արևելյան Անգլիա | ||
Կոմսություն | Քեմբրիջշիր | ||
Քեմբրիջի լորդ-քաղաքապետ |Լորդ-քաղաքապետ | Ջորջ Պիպպաս (անգլ. George Pippas) | ||
Հիմնադրված է | 1-ին դար թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1951 թվականից | ||
Մակերես | 40,7 կմ² | ||
ԲԾՄ | 6 մետր | ||
Կլիմայի տեսակ | Հարօվկիանոսային կլիմա | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | ▲123 867 մարդ (2011)[1] | ||
Ագլոմերացիա | 130 000 | ||
Ազգային կազմ | 75,3% Սպիտակամորթ Բրիտանացիներ 1,1% Սպիտակամորթ Իռլանդացիներ | ||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | ||
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01223 | ||
Փոստային դասիչ | CB | ||
Պաշտոնական կայք | cambridge.gov.uk(անգլ.) | ||
| |||
Հնագիտական փաստերը վկայում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարի[4] և Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջաններում, իսկ վիկինգների տիրապետության տարիներին Քեբրիջը եղել է կարևոր առևտրային կենտրոն[4]։ Քաղաքային առաջին կանոններն առաջ են քաշվել 12-րդ դարում, չնայած նրան, որ Քեմբրիջը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է միայն 1951 թվականին։
1209 թվականին հիմնադրված Քեմբրիջի համալսարանը դասվում է աշխարհի լավագույն հինգ համալսարանների շարքին[5]։ Համալսարանն ներառում է Քավենդիշ լաբորատորիան, Արքայական քոլեջը և Համալսարանական գրադարանը։
Տարվա ընթացքում Քեմբրիջում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից են, օրինակ, ամենամյա Քեմբրիջյան գարեջրի փառատոնները, Ելակի տոնավաճառներ, Երաժշտության և արվեստի փառատոնը և այլն։