From Wikipedia, the free encyclopedia
Քելենդրիա Տրին «Քելլի» Ռոուլենդ (անգլ.՝ Kelendria Trene "Kelly" Rowland, փետրվարի 11, 1981[1], Ատլանտա[1]), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Հանդես է գալիս ժամանակակից ռիթմ էնդ բլյուզ ժանրով, համարվում է երգերի հեղինակ։
Քելլի Ռոուլենդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kelly Rowland |
Ի ծնե անուն | Քելենդրիա Տրին Ռոուլենդ |
Ծնվել է | փետրվարի 11, 1981 Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, փոփ, հաուս, փոփ ռոք |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի, մոդել |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records (1997-2009), Universal Motown |
Կրթություն | Lamar High School? |
Անդամակցություն | Դեսթինիս չայլդ |
Պարգևներ | |
Կայք | kellyrowland.com |
Ստորագրություն | |
Kelly Rowland Վիքիպահեստում |
Քելլի Ռոուլենդը հայտնի է դարձել հանդես գալով Destiny's Child խմբում։ Ռեփեր Nelly-ի հետ ներկայացնելով «Dilemma» սինգլը, ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեփ համատեղ կատարում» անվանակարգում։ Ռոուլենդը իր առաջին սոլո ալբոմը՝ «Simply Deep», թողարկել է 2002 թվականին։ Ալբոմը մեծ հաջողությունների է հասել, վաճառվել է 2,5 միլիոն պատճեն, Մեծ Բրիտանիայի հիթ շարքում գրավել է 1-ին հորիզոնականը, իսկ ամերիկյան հիթ շարքում՝ 12-րդ հորիզոնականը, ըստ Billboard-ի[2][3]։
Երկրորդ «Ms. Kelly» ալբոմը Եվրոպայում թողարկվել է 2007 թվականի հունիսի 25-ին, ԱՄՆ-ում հուլիսի 3-ին։ Այն Մեծ Բրիտանիայում 37-րդ հորիզոնականն է գրավել, իսկ «Billboard»-ի հիթ շարքում՝ 6-րդ հորիզոնականը։
2009 թվականի Դեյվիդ Գետտայի հետ համագործակցելով, թողարկել է «When love takes over» սինգլը։
2014 թվականի մայիսի 9-ին Քելլին ամուսնացել է Թիմ Ուիզերսփունի հետ, ում հետ նա հանդիպել է հարսանիքից 3 տարի առաջ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Տայտան Ջյուել Ուզերսփունը (ծնվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին)։
Երգչուհու կարիերայի հետ մեկտեղ Ռոուլենդը նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։
«Dilemma» սինգլի համար նա մրցանակներ է ստացել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.