ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Քթտրին Մարի Հելմոնդ (անգլ.՝ Katherine Marie Helmond, հուլիսի 5, 1929[1][2][3][…], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ - փետրվարի 23, 2019[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, հաջողության է հասել շնորհիվ իր զանազան գրոտեսկային դերերով։ Իր կարիերայի ընթացքում Հելմոնդն արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, յոթ անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի և երկու անգամ՝ Թոնի թատերական մրցանակի համար։ Նա առավել հայտնի է «Օճառը», «Ո՞վ է այստեղ առաջնորդ», «Մարզիչը», «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սիթքոմներից։
Քեթրին Հելմոնդ անգլ.՝ Katherine Helmond | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 23, 2019[4] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Bob Jones University? և Ամերիկյան կինոինստիտուտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ընտրանի | Soap? և Who's the Boss?? |
Ամուսին(ներ) | Ջորջ Մարտին |
Պարգևներ և մրցանակներ | |
Հելմոնդը ծնվել է Գալվեսթոնում (նահանգ Տեքսաս)։ Նա իր դերասանական կարիերան սկսել է տեղական բեմի վրա, այնուհետև տեղափոխվել է Հարավային Կարոլինա, որտեղ կրթությունը շարունակել է Բոբ Ջոնսի համալսարանում[6]։ 1950 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է հանդես գալ թատերական բեմում։ 1972 թվականին կատարել է իր առաջնելույթը «Քուլա բնից» Էպիզոդում։
1973 թվականին Հելմոնդը առաջադրվել է Թոնի մրցանակի, «Մեծ Աստված Բրաունը» բրոդվեյական պիեսում դերի համար։ Դրանից հետո նա հայտնվել է «Գինդերբուրգը» ֆիլմում։ Սկսած 1977 թվականից մինչև 1981 թվականը նա նկարահանվել է նորարարական կատակերգական «Օճառ» սերիալում, որտեղ մարմնավորել է գլխավոր դերակատար Քետրին Դեյմոնի դերը»։ Հիսուն տարեկան հասակում, Հելմոնդը մարմնավորել է սեռական բռնության ենթարկվված գլխավոր հերոսուհու դերը, որն առաջինն էր հեռուստատեսության պատմության մեջ։ Այդ դերի շնորհիվ նա 1981 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, ինչպես նաև չորս անգամ անընդմեջ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, լավագույն կնոջ դեր կատակերգական հեռուստասերիալում սկսած 1978 թվականից մինչև 1981 թվականը[7]։ Շոուի ավարտից հետո Հելմոնդին տրվեց մեկ այլ սեռական առաջադեմ դեր, «Ո՞վ է այստեղ առաջնորդ» սիթքոմում, որտեղ նա մարմնավորել է մայր Ջուդիտ Լայթի դերը։ Շոուն հեռարձակվել է սկսած 1984 թվականից մինչև 1992 թվականը, ունի 196 Էպիզոդ, իսկ քննադատների կարծիքով Հելմոնդը բեմում գլխավորն էր։ Այդ դերի շնորհիվ նա 1989 թվականին նորից արժանացել է մեկ «Ոսկե գլոբուս» և երկու անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի համար երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր կատակերգական հեռուստասերիալում։
1980 թվականին, հեռուստատեսության հաջողությունից հետո, Հելմոնդը մեծ էկրանին Խաղացել է մի քանի կարևոր դերեր։ Նա նույնիսկ խաղացել է մայր Գոլդի Հոունի դերում «Նավից դուրսը» (1987) կատակերգությունում և առաջադրվել է «Սատուրն» մրցանակին «Լորդուհին սպիտակի մեջ»(1988) ֆիլմի գլխավոր դերի համար։
«Ո՞վ է այստեղ առաջնորդ» սիթքոմն ավարտելուց հետո Հելմոնդը շարունակել է հանդես գալ ֆիլմերում, հիմնականում մարմնավորելով երկրորդական դերեր։ 1995-1997 թվականներին նկարահանվել է ևս մեկ՝ «Մարզիչը» սիթքոմում, մարմնավորելով ֆուտբոլային ակումբի տարօրինակ տիրուհու դերը։ 1998 թվականին հայտնվել է Թերի Գիլիամի «Ահն ու ատելությունը Լաս Վեգասում» ֆիլմում, իսկ սկսած 1996 թվականից մինչև 2004 թվականը հայտնվել է «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սիթքոմում։ 2002 թվականին իր դերի համար նա առաջադրվել է «Էմմի» մրցանակի համար։ Հաջորդ տարի սկսել է հազվադեպ հայտնվել է հեռուստատեսությամբ, իսկ 2011 թվականին նկարահանվել է «Իրական արյուն» էպիզոդում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.