Քարտեզատպություն
From Wikipedia, the free encyclopedia
Քարտեզատպություն, աշխարհագրական, երկրաբանական, տեղագրական և այլ քարտեզների տպագրությունը։
Քարտեզի բնագիրը լուսանկարում են և սևանկարի վրա կատարում գունաբաժանման ռետուշ՝ յուրաքանչյուրի վրա առանձնացնելով 1 գույնով տպվող տարրերը՝ մակագրություններ (բացատրագիր), ջրային տարածքներ, տեղամասերի ռելիեֆ և այլն։ Ներկայում այդ գործողությունները կատարվում են համակարգչային ծրագրերով։ Քարտեզագրության տպաձևերը պատրաստում են լուսամեխանիկական պատճենահանման եղանակով, որից հետո տպագրում են օֆսեթ կամ վիմագրական մեքենաներով։ Քարտեզի մասշտաբից, բարդությունից և նշանակությունից կախված՝ նրա տպագրության համար գործածում են մինչև 12 ներկ (գույն)։