From Wikipedia, the free encyclopedia
Քարլի Էլիզաբեթ Սայմոն (անգլ.՝ Carly Elisabeth Simon, հունիսի 25, 1943[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգահան, գրող, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմի մրցանակների։ Համարվում է փոփ երաժշտության «խոստովանական» ոճի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Առավել հայտնի է դարձել 1970-ական թվականների սկզբին՝ «You’re So Vain» հիթի շնորհիվ։ 26 ալբոմ ընդգրվել են Billboard ամսագրի թոփ 200-ի շարքում, որոնցից «No Secrets» ալբոմը 1973 թվականին գլխավորել է առաջին հորիզոնականը։
Քարլի Սայմոն | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Carly Elisabeth Simon |
Ծնվել է | հունիսի 25, 1943[1][2][3][…] (81 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, դաշնակահարուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Warner Bros. Records, Elektra Records և Epic Records |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ և Riverdale Country School? |
Ամուսին | James Taylor?[4] |
Պարգևներ | |
Կայք | carlysimon.com |
Carly Simon Վիքիպահեստում |
Քարլի Սայմոնի անունն ընդգրկվել է «Երգահանների փառքի սրահ» ամերիկյան հասարակական կազմակերպությունում։ Մանկական գրքերի հեղինակ է, որն ավելի ճանաչում է բերել երգչուհուն։
Քարլի Էլիզաբեթ Սայմոնը ծնվել է 1945 թվականի հունիսի 25-ին՝ Նյու Յորքի Բրոնքս շրջանում, մայրը (1909-1994) եղել է կաթոլիկ, կես իսպանացի, կես շվեյցարացի, եղել է քաղաքացիական ակտիվիստ, հայրը (1899-1960) սերել է հրեական ընտանիքից, նվագել է դաշնամուր, եղել է Simon & Schuster հրատարակչության համահիմնադիրներից։ Քարլին, նրա քույրերն ու կրտսեր եղբայրը մեծացել են կաթոլիկ հավատքի մեջ։
Ութ տարեկան հասակում Քարլին սկսել է ուժեղ կակազել։ Հետագայում Քարլին նշել է, որ սկսել երգել նրա համար, քանի որ երգելուց չի կակազել։
Քարլին երաժշտականկարիերան սկսել է քրոջ՝ Լյուսիի հետ զուգերգով։ 1964 թվականին Սայմոն քույրերի երգը ճանաչվեց Winkin' Blinkin' and Nod ալբոմի առաջատար երգ։ Քարլին քրոջ հետ թողարկել է երկու ալբում։ Քրոջ ամուսնությունից հետո, որոշ ժամանակ Քարլին դադարել է երգել։ Այդ ընթացքում նա համագործակցել է Elephant's Memory ռոք-խմբի հետ և որպես երգչուհի նկարահանվել Միլոշ Ֆորմանի «Հատում» ֆիլմում։ Carly Simon Քարլիի մենահամերգը տեղի է ունեցել 1971 թվականի փետրվարին, երբ թողարկվեց նրա առաջին՝ «Carly Simon» ալբոմը, որի մեջ ընդգրկված «That’s the Way I’ve Always Heard It Should Be» երգը տեղ է գտել Billboard Hot 100 ամեիրկյան ամենշաբաթյա թողարկվող ամսագրի առաջին տասնյակում և երկու տարի անց ստացել ոսկե կարգավիճակ։
Քարլիի երկրորդ ալբոմը՝ Anticipation թողարկվել է նույն թվականի նոյեմբերին, այն երգչուհուն շնորհեց Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն նոր արտիստ» (անգլ.՝ Best New Artist անվանակարգում)։ Երրորդ ալբոմը՝ «No Secrets»-ը ձայնագրվել է պրոդյուսեր Ռիչարդ Փերիի կողմից և տեղ զբաղեցրել գովազդային վահանակների վերևի հորիզոնականներում։ Քարլիի չորրորդ ալբոմը՝ «Hotcakes»-ը թողարկվել է 1974 թվականի հունվարին։ Ալբոմի մեջ ընդգրկված «Mockingbird» երգը Քարլին կատարում է իր ամուսնու՝ Ջեյմս Թեյլորի հետ[6]։
1980 թվականի հոկտեմբերի սկզբին ներվային համակարգի ուժասպառ լինելու պատճառով Քարլին բեմի վրա ուժասպառ եղավ, ինչից հետո նրա համերգային կատարումները դարձան հազվադեպ։
«Let the River Run» երգը, որը տեղ է գտել «Գործարար կինը» ֆիլմում, երգչուհուն արժանացրեց Գրեմմի մրցանակի։ 1992 թվականին Սայմոնը «Իմ կյանքը» ֆիլմի համար ձայնագրել է սաունդթրեք[7]։
1972-1983 թվականներին Սայմոնը ամուսնացած է եղել երաժիշտ Ջեյմս Թեյլորի հետ[8]։ Նրանք ունեն երկու երեխա՝ երաժիշտներ Սալլի Մարիա Թեյլորը ( 1974) և Բենջամին Սայմոն Թեյլորը (1977)։ Այնուհետև Սայմոնը քսան տարի ամուսնացած է եղել բանաստեղծ Ջիմ Հարթի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.