Քարթլի (պատմական մարզ)
From Wikipedia, the free encyclopedia
Քարթլի, Արևելյան Վրաստանի պատմական մարզ։ Անտիկ աղբյուրներում հիշատակվում է Իբերիա անվամբ։ Քարթլիի գերիշխանության ներքո մ․թ․ա․ 4-3-րդ դարերում ձևավորվել է արևելա–վրացական պետություն՝ Մցխեթ կենտրոնով։ Մ․թ․ 4-րդ դարում Քարթլիում սկսել են ձևավորվել ֆեոդալ, հարաբերությունները, որին նպաստել է քրիստոնեության ընդունումը (մոտ 337 թվականին)։ 10-րդ դարի վերջից Քարթլի դարձել է միասնական վրացական պետության միջուկը, որի տրոհումից հետո, 15-րդ դարի 2-րդ կեսին առանձնացել է ինքնուրույն Քարթլիի թագավորությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |