From Wikipedia, the free encyclopedia
Քավայ Էնթոնի Լեոնարդ (անգլ.՝ Kawhi Anthony Leonard, հունիսի 29, 1991, Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։
Քավայ Լեոնարդ Kawhi Leonard | ||
Ակումբ | Լոս Անջելես Կլիպերս | |
---|---|---|
Դիրքը | թեթև հարձակվող/ Հարձակվող պաշտպան | |
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Քավայ Էնթոնի Լեոնարդ Kawhi Anthony Leonard | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1991 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Ռիվերսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 104 կգ | |
Դպրոց | Մարտին Լյութեր Քինգի անվան ավագ դպրոց (Ռիվերսայդ, Կալիֆորնիա) | |
համալսարան | Սան Դիեգոյի նահանգային համալսարան (2009–2011) | |
Դրաֆթի տարի | 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ինդիանա Փեյսերս | |
Կարիերայի պատմություն | ||
Սան Անտոնիո Սփըրս (2011-2018) Տորոնտո Ռեպտորս (2018-2019) Լոս Անջելես Կլիպերս (2019-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է Ռիվերսայդ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ) և հաճախել տեղի՝ Մարտին Լյութեր Քինգի անունը կրող ավագ դպրոցը, որտեղ խաղալու տարիներին թիմակցել է «Չիկագո Բուլսի» ներկայիս բասկետբոլիստ Թոնի Սնելի հետ։ 2009 թվականին՝ իր ավարտական տարում Լեոնարդը ճանաչվում է «Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա»[1]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Սան Դիեգոյի նահանգային համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը, որի բասկետբոլային թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ առաջին և երկրորդ ուսումնական տարիներում ունենալով համապատասխանաբար 12, 7 և 15, 5 միավոր/խաղ միջին ցուցանիշը։
Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի 15-րդ ընտրությամբ՝ «Ինդիանա Փեյսերսի» կողմից, սակայն փոխանակման արդյունքում տեղ է գտել «Սան Անտոնիոյի» կազմում[2]
NBA-ի 2011 թվականի տխրահռչակ լոկաուտից անմիջապես հետո Լեոնարդը պայմանագիր է կնքում «Սփըրսի» հետ[3]։
2014 թվականին, «Սփըրսի» կազմում նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև արժանացել Գերեզրափակչի MVP-ի կոչմանը։
7 տարի անց, 2018 թվականին տեղափոխվել է «Տորոնտո Ռեպտորս», որի կազմում անցկացրել ընդամենը մեկ մշրցաշրջան՝ նույն տարում նվաճելով NBA-ի երկրորդ չեմպիոնական տիտղոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.